Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երեխայության բաները հեոու ենք վանում, 19 Նոյեմբեր

    Մինչ երեխա էի, խոսում էի ինչպես երեխա, խորՀում էի ինչպես երե-խա, կարծում էի ինչպես երեխա, իսկ երբ մարգ դարձա, երեխայուքՅյսյն բաները Հեռու վանեցի։ Ա կորնթացիս 13. 11:ԱԴ 338.1

    Մենք չպետք է միշտ երեխա մնանք մեր հոգևոր գիտելիքներով և փորձառաթյամբ։ Չպետք է միշտ արտահայտվենք Քրիստոսին նոր ընդունածի լեզվով, այլ որքան փորձառու ենք դառնում ճշմարտու-թյան մեջ, այնքան մեր աղոթքներն ու հորդորանքները պիտի ավելի հա-սուն, խելացի լինեն։ Մեզ հաճելի չի լինի, եթե տաս տարեկան երեխան խոսի վեց տարեկանի նման, և որքան ցավալի կլիներ մանկական մտքի արտահայտություններ լսել չափահաս մարդուց։ Երբ մարդը հասունա-նում է, մենք նրանից նրա տարիքին և հնարավորություններին համապա-տասխան մտավոր զարգացվածություն ենք ակնկալում։ Սակայն, եթե կարծում ենք, թե երեխան մեծանալով պիտի մտավորապես զարգանա, մի՞թե չպետք է ակնկալենք, որ քրիստոնյան նույնպես պիտի աճի շնորհով և փորձառությամբ։ԱԴ 338.2

    Աստված մեզ շատ առավելություններ և հնարավորություններ է տվել, և երբ գա վերջին մեծ օրը, մենք կտեսնենք, թե ինչի կարող էինք հասնել, եթե օգտվեինք այն օգնությունից, որը երկինքն արժանացրել էր մեզ։ Երբ հասկանանք, թե որքան կարող էինք աճել շնորհով, և այս ամենին նայենք Աստծո աչքերով, տեսնելով, թե ինչ ենք կորցրել՝ չաճելով մինչև Քրիստոսի կատարյալ հասակը, ապա կմտածենք, երանի՜ թե ավելի լուրջ լինեինք։ԱԴ 338.3

    Աստված չի կամենում, որ դուք նորադարձներ մնաք։ Նա Իր գործում կարիք ունի այն ամենի, ինչ կարող եք ձեռք բերել մտավոր զարգացման և հստակ ըմբռնողության բնագավառում։ Նա փափագում է, որ հասնեք սանդուղքի ամենաբարձր աստիճանին և ապա անցնեք Աստծո թագա-վորություն։ԱԴ 338.4

    Տերը ցանկանում է, որ դուք հասկանաք, թե ինչ դիրք եք գրավում որ-պես Բարձրյալի որդիներ և դուստրեր, երկնային Թագավորի զավակներ։ԱԴ 338.5