Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ընարեցեք Քրիստոսին որպես ձեր հրամանատար, 2 Հունիս

    Եվ նա ասաg.... ես Տիրnջ զորավարն եմ և Հիմա եկա։ Եվ Հեսուն իր երեսի վրա գետինն ընկավ և երկրպագությոն արեց, և նրան ասաg. Ինչ է Հրամայում իմ Sերն իր ծառային։ Հեսու 5. 14:ԱԴ 163.1

    Երբ Հեսուն նախքան Երիքու1ի գրավումը, առավոտյան դուրս եկավ, նրա առաջ մարտի համար ամբողջովին սպառազինված մի ռազմիկ հայտնվեց։ Հեսուն հարցրեց. «Մեզանի՞ց ես դու, թե՞ մեր թշնա-միներից»։ «Ես Տիրոջ զորավարն եմ, և հիմա եկա”, - եղավ պատասխանը։ Եթե միայն Հեսուի աչքերը բացված լինեին... Եվ եթե նա ի վիճակի լիներ դիմանալու, ապա կտեսներ Իսրայելի զավակներին շրջապատող Տիրոջ հրեշտակներին, քանզի Երկնքի զինավարժ բանակը իր Զորավարի հետ եկել էր պատերազմելու Աստծո ժողովրդի համար։ Երիքովը գրավեց ոչ թե Իսրայելը, այլ Տիրոջ զորքերի Զորավարը։ Սակայն Իսրայելը պիտի ցու-ցաբերեր իր հավատը իր փրկության Առաջնորդի նկատմամբ՝ իր բաժին գործն անելով։ԱԴ 163.2

    Ամեն օր մարտեր են մղվում։ Յուրաքանչյուր հոգու համար մեծ պա-տերազմ է տեղի ունենում խավարի իշխանի և կյանքի Իշխանի միջև։ Մեծ ճակատամարտ պիտի մղվի, սակայն գլխավոր կռվողը դուք չեք։ Որպես Աստծո գործիք՝ դուք պետք է անձնատուր լինեք Նրան, որպեսզի Նա ծրագրի, ղեկավարի և մարտնչի ձեզ համար և ձեր համագործակցությամբ։ Կյանքի Իշխանը գլխավորում է Իր գործը։ Նա ձեզ հետ պիտի լինի «ես»—ի դեմ մղած ձեր ամենօրյա պայքարում, որպեսզի կարողանաք հավատարիմ մնալ ձեր սկզբունքին, որ գլուխ բարձրացնող կրքերը նվաճվեն Քրիստոսի շնորհով և լինեք ավելի քան հաղթող Նրա միջոցով, Ով սիրեց մեզ։ Հիսուսը անցել է այս ճանապարհով։ Նա գիտի յուրաքանչյուր փորձության ուժը։ Գիտի՝ ինչպես ընդունել ամեն մի անակնկալ ե դուրս կբերի ձեզ վտանգից։ԱԴ 163.3

    Նա, Ով տվել է Իր թանկագին կյանքը, որովհետև սիրել է ձեզ և ցան-կացել, որ երջանիկ լինեք, կլինի այնպիսի Զորավար, որը միշտ հիշում է ձեր մասին։ԱԴ 163.4