Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սիրո օրենքը՝ գրված մեր սրտերի վրա 13 Փետովար

    Ախ օրերից Հետո, ասում է Sերը, իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանg սրտի վրա պիտի դրեմ այն, և եu պիտի լինեմ նրանց Աստված , և նրանք պիտի ինձ Համար ժnղովուրդ լինեն... Ես պիտի ներեմ նրանg անօրիւնուՒժյnւնը և նրանց մեղքերը այլևս պիտի չՀիշեմ։ Էրեմիա 31: 33: 34:ԱԴ 49.1

    Քրիսաոնեության նպատակը այս աշխարհում պիտի փնի ոչ թե Աստծո օրենքն արժեքազրկելն ու նրա սրբազան արժանապատվությունը նվազագույնս անգամ գցելը, այլ այն մտքի և սրտի մեջ գրելը։ Երբ Աստծո օրենքը այս կերպ արմատավորվում է հավատացյալի հոգում, Հիսուսի արժանիքների միջոցով նա մոտենում է հավիտենական կյանքին։ԱԴ 49.2

    Երբ սա տեղի է ունենում, իրականանում է Ավետարանի նպատակը։ Ավետարանի գործը բոլոր դարերում եղել է հետևյալը, ճշմարտության հանդեպ հավատի միջոցով այն միավորել է Հիսուսի հետևորդների սրտերը համընդհանուր եղբայրության ոգով և այսպիսով երկնային կարգուկանոն ու ներդաշնակություն հաստատել Աստծո երկրային ընտանիքում, որպեսզի նրա անդամները արժանի համարվեն թագավորական ընտանիքին անդամակցվելու։ Աստված Իր իմաստությամբ ու տրտմությամբ այստեղ ստուգում է մարդկանց, որ տեսնի՝ լսելո՞ւ են արդյոք Իրեն ու հարգելու Իր օրենքը, թե՞ սատանայի նման ապստամբելու են։ԱԴ 49.3

    Աստված օրենքը տվեց անկյալ ցեղին այն նպատակով, որ մարդը Հի— սուսի միջոցով կարողանա վեր բարձրանալ իր նսեմացած վիճակից ու Աստծո հետ մեկ դառնալ, որ նրա էության և բնավորության մեջ երևան գան բարոյական մեծ փոփոխություններ։ Եթե այս բայտյական ձևափոխութ— յունը տեղի չունենա, մարդը չի կարող վստահելի անձ համարվել Աստծո թագավորության համար, քանզի անպայման ապստամբություն կբարձ— րացնի։ԱԴ 49.4

    Այժմ, այս կյանքում է փորձնական ժամանակը։ Աստծո հրեշտակները հետևում են բնավորության զարգացման ընթացքին ու որոշում բարոյական արժեքը։ Ողջ խնդիրը նրանում է. հնազանդվո՞ւմ է մարդը Աստծո պատվիրաններին, թե՞ ոչ, բարեփոխվե՞լ է արդյոք մեղավորը Հիսուսի արժանիքների միջոցով՝ դառնալով հնազանդ ծառա, որը կարող է միանալ երկնային հասարակությանը։ԱԴ 49.5

    Սրտում գրված Աստծո օրենքը ենթարկում է մեր անձնական շահերը վեհ ու հավերժական ծրագրերին։ԱԴ 49.6