Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո պատվիրաններն ավելի ենք սիրում, քան ոսկին, 17 Փետովար

    Uրա Համար ես սիրում եմ քո պատւվիրանները ոսկուց և ազնիվ ոսկուg ավելի։ Uաղմnս 119:127ԱԴ 53.1

    Ա յս վտանգաշատ ժամանակներում մի՞թե ավելի պակաս նվիրում պիտի ցուցաբերենք Աստծո ճշմարտության ու օրենքի նկատմամբ, քան նախորդ տարիներին։ Այժմ տիրում է այն իրավիճակը, որը, ըստ Քրիստոսի կանխասության, պիտի լիներ Իր երկրորդ՝ փառավոր և զորությամբ գալստյան նախօրեին։ Համատարած աստվածուրացությունը սպառնամ է կաթվածի ենթարկելն անգամ ոչնչացնել իսկական հավատն ու բարեպաշտությունը։ Այդուհանդերձ, սա հենց այն ժամանակն է, երբ քրիստոնեական մաքրության ոսկին պիտի ցոլա ամենավառ կերպով՝ ի հակադրումն կեղծավորության և ապականության խարամի։ Հասել է պահը, երբ Քրիստոսի ընտրյալները պետք է ցույց տան իրենց նվիրվածությունը Նրա գործին, երբ Իր բոլոր հետնորդները պիտի ամենավսեմ վկայությունը տան իրենց Տիրոջ մասին՝ հաստատ կանգնելով չարիքի համընդհանուր հոսանքի դեմ։ԱԴ 53.2

    Երբ տեսնում ենք Աստծո օրենքն արհամարհելու հետևանքնեը՝ անազնվություն, գողություն, սանձարձակություն, արբեցողություն և սպանություններ, պատրաստ ենք սաղմոսերգուի հետ ասելու. «Ես սիրում եմ քո պատվիրանները ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի”, «Նրանց պահպանությունում շատ հատուցում կա»։ Աստծո օրենքը մերժելով՝ թե՛ ընտանիքները, թե հասարակությունը հայտնվում են ամենաթշվառ վիճակում։ Իրադրության բարելավման միակ հույսը Եհովայի պատվիրաններին հավատարիմ լինելն է։ Անհավատ Ֆրանսիան մեկ անգամ փորձեց մերժել Աստծո հեղինակությունը։ Ի՜նչ սոսկալի դեպքեր հետևեցին դրան։ Մարդիկ մի կողմ նետեցին աստվածային օրենքը՝ որպես ստրկության լուծ, և պարծենալով իրենց ազատությամբ՝ ընկան իրական բռնակափ ձեռքը։ Անարխիան և արյունահեղությունն էին այդ զարհուրելի օրվա տերերը։ Ողջ աշխարհը տեսավ, որ կարգուկանոնի և կառավարման հիմքերը փլուզելու ամենաանվրեպ ուժը Աստծո օրենքի արհամարհումն է...ԱԴ 53.3

    Փոխանակ կարծելու, թե մեր օրինազանցությունը այսօր ինչ-որ չափով ներելի է, պետք է գիտակցենք, ինչպես երբեք, Աստծո՝ մեր հանդեպ ունեցած պահանջների արդարացիությունը և Նրա օրենքի սրբությունը, քանզի դրա հեղինակությունը պաշտպանելու համար պետք է Քրիստոսը մահանար։ Շուտով հնազանդները կտեսնեն Աստծո բոլոր պատվիրանները պահելու օրհնյալ արդյունքները։ԱԴ 53.4