Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Խիզախները Աստծո սեփականությունն են, 29 Հուլիս

    Եվ նրանք իմը կլինեն, ասում է Չորաg Sերը, այն օրը, որ ես կանեմ իմ սեփականությnւնը, և ես նրանg կխնայեմ, ինչպես մի մարդ իր որդուն կխնայի, որ ծառայում Է իրեն։ԱԴ 221.1

    Մեծ է Տիրոջ աշխատանքր։ Մարդիկ ընտրություն են կատարում։ Անգամ նրանք, որոնց հեթանոս են համարում, ընտրելու են Քրիստոսին, իսկ նրանք, որոնք Հիսուսի աշակերտների նման գայթակըղ—վում են, հեռանալու են և այլևս չեն քայլելու Նրա հետ։ԱԴ 221.2

    Աստծո օրենքը չեղյալ համարելու մարդկանց փորձը ի՞նչ ազդեցու-թյուն է թողնելու արդարների վրա։ Վախեցնելո՞ւ է արդյոք նրանց Աստծո սուրբ օրենքի նկատմամբ ցուցաբերված համընդհանուր ծաղրանքը։ Արդ-յո՞ք «Այսպես է ասում Տերը» խոսքերին իսկապես հավատացողները պիտի տատանվեն ու ամաչեն, որ գրեթե ողջ աշխարհը արհամարհում է Նրա արդար օրենքը։ Մի՞թե համատարած չարիքի ալիքը նրանց էլ կտանի։ Ոչ, նրանց համար, ովքեր նվիրվել են Աստծուն, որ ծառայեն Նրան, Աստծո օրենքը ավելի թանկ է դառնում, երբ երևում է հնազանդի և օրինազանցի միջև եղած հակադրությունը։ Որքան ավելի սատանայի հատկությունները զարգանան Աստծո օրենքը արհամարհոդների և խախտողների մեջ, այնքան ավելի թանկ կդառնան հավատարիմների համար սուրբ պատվիրանները։ Նրանք պիտի բացականչեն. «Նրանք քո օրենքը խափանեցին։ Դրա համար ես սիրում են քո պատվիրանները ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի»։ Դրանք Աստծո շնորհի հավատարիմ կռողներն /տնտեսնեոն/են. որոնց սերը Աստծո պատվիրանների հանդեպ աճելու է՝ անկախ այն արհամարհանքից, որով բոլոր նրանց շրջապատողները վերաբերվելու են իրենց։ԱԴ 221.3

    Աստծո օրենքի հանդեպ ատելությունը միաբանելու է ամբարիշտ մարդկանց ու եկեղեցին. և այնժամ վրա է հասնելու ճգնաժամը։ Սակայն մինչ նրանք տրտնջում, գանգատվում, կեղծ մեղադրանքներ են անում և մեծագույն եռանդով կատարում սատանայի գործը, մեր ուշադրությունը հրավիրվում է մի այլ խմբի վրա. «Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վա-խեցողները իրար հետ, և Տերը ականջ դրեց ու լսեց, և հիշատակի գիրք գրվեց նրա առաջ Տիրոջից վախեցողների համար և Նրա անունը պատ-վական համարողների համար»։ԱԴ 221.4