Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ուժի վերականգնում, 31 Հուլիս

    Բայg Sիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, Թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազէն ու չեն վաստակի, կգնան ու չեն Հոգնի։ Եսայիա 40. 31:ԱԴ 223.1

    Հաջողությամբ կռվելու համար զինվորը պետք է խիզախ ե ուժեղ փնի։ Մենք մեր էությամբ թույլ ու տկար ենք։ Սակայն խոստում ունենք, որ «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով»։ԱԴ 223.2

    Աստծո գործի առաջընթացը կարող է կասեցվել, սակայն մի վախեցեք։ Թագավորների Թագավորի, մեր ուխտր պահող Աստծո ամենակա— րողությունը զուգակցվում է գորովալից Հովվի մեղմությամբ ու հոգատա-րությամբ։ Նրան ոչինչ չի կարող խանգարել։ Նրա զորությունը բացարձակ է, և այն երաշխիք է Նրա՝ Իր ժողովրդին տված խոստումների անկասկած իրականացման։ Նա կարող է վերացնել Իր գործի առաջրնթա— ցը խոչընդոտող բոլոր արզելքները։ Նա հնարավորություն ունի հեռացնելու ամեն դժվարություն, որպեսզի նրանք, որ ծառայում են Իրեն ե հարգում են Իր գործադրած միջոցները, կարողանան փրկվել։ Նրա բարությունն ու սերը անհուն են, Նրա ուխտը՝ հաստատուն։ԱԴ 223.3

    Նրա գործի թշնամիների ծրագրերը կարող են թվալ կայուն ելավ հիմ-նավորված, սակայն Նա ի զորու է տապալել անենազորեղ ծրագրերը, և Իր ժամամակին ու Իր ձնով Նա կանի դա, երբ տեսնի, որ մեր հավատը բավականաչափ փորձվել է, և մենք մոտենում ենք Իրեն և դարձնում ենք Իրեն մեր խորհրդատուն։ԱԴ 223.4

    Ամենախավար օրերին, երբ ամեն բան, թվում է, վախ է ներշնչում, մի ընկրկեք։ Հավատացեք Աստծուն։ Նա իրականացնում է Իր կամքը՝ ամեն ինչ անելով ի օգուտ Իր ժողովրդի։ Նրան սիրողների և ծառայողների ուժը օրեցօր կնորոգվի։ Նրա միտքր կղեկավարի նրանց ծառայությունը, որ-պեսզի չսխալվեն Իր մտադրություններն իրագործելիս։ԱԴ 223.5

    Աստծուն ծառայելիս չպետք է ընկճվել։ Մեր հավաար պիտի դիմա-գրավի իր դեմ գործադրած ճնշումը։ Աստված կարող է և պատրաստ է տալ Իր ծառաներին այնքան ուժ, որքան նրանց հարկավոր է։ Նա կանի Իրեն ապավինողների համար ավեփն, քան նրանք սպասում են։ԱԴ 223.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents