Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ուրիշներին օգնելով՝ օրհնվում ենք, 20 Սեպտեմբեր

    ՕրՀնություն տվող անձը կգիրանա, և ոռոգողը ինքն Էլ կոռոգվի։ Առակաg 11. 25:ԱԴ 276.1

    Կան շատերը, որոնց համար կյանքը ծանր պայքար է։ Նրանք զգում են իրենց արատները և թշվառ ու անհավատ են։ Նրանց թվում է, թե երախտապարտ լինելու ոչ մի առիթ չունեն։ Շատ պայքարող ու միայնակ մարդկանց համար բարի խոսքերը, կարեկից հայացքները, գնահատված լինելը կլինեին սառը ջուր ծարավ հոգու համար։ Կարեկից խոսքը, բարի արարքը նրանց հոգնած ուսերից կվերցնեին ծանր բեռը։ Անշահախնդիր բարությամբ ասված յուրաքանչյուր խոսք կամ կատարած գործ՝ կորած մարդկության նկատմամբ Քրիստոսի սիրո արտահայտությունն է։ԱԴ 276.2

    «Ողորմածը ողորմություն կգտնի»։ «Օրհնություն տվող անձը կգիրա-նա, և ոռոգողը ինքն էլ կոռոգվի»։ Կարեկից հոգին լցվում է քաղցր խաղա-ղությամբ, իսկ հանուն այլոց բարօրության ինքնամոռաց ծառայությամբ կյանքը՝ օրհնյալ գոհունակությամբ;ԱԴ 276.3

    Սուրբ Հոգին, որ բնակվում է մարդու մեջ և դրսևորվում կյանքում, կմեղ— մացնի կարծր սրտերը և կարթնացնի համարկրանք ու քնքշություն։ Դուք կհնձեք այն, ինչ սերմել եք։ԱԴ 276.4

    Կգա այն ժամանակը, երբ երկիրը պիտի երերա և ճոճվի հյուղի նման; Սակայն Աստծո ծառաների մտքերը, նպատակներն ու գործերը, թեկուզ այժմ անտեսանելի լինեն, պիտի երևան վերջնական հատուցման մեծ օրը։ Այն, ինչ այժմ մոռացված է, այն ժամանակ պիտի հայտնվի որպես վկա՝ կա մ հավանություն տալու, կա մ դատապարտելու։ԱԴ 276.5

    Սերը, քաղաքավարությունը, անձնազոհությունը երբեք չեն կորչում։ԱԴ 276.6

    Երբ Աստծո ընտրյալները վերափոխվեն ապականությունից դեպի անմահություն, նրանց բարի խոսքերն ու գործերը երևան կգան և կպահպանվեն հավիտենական դարերի ընթացքում։ Անշահախնդիր ծառայության ոչ մի գործ, որքան էլ փոքր կամ հասարակ փնի, երբեք չի կորչի։ Քրիստոսի արդարության միջոցով նման խոսքերի և գործերի բուրմունքը կպահպանվի հավիտյան։ԱԴ 276.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents