Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք պիտի ամբողջ սրտով սիրենք Տիրոջը, 14 Փետովար

    Հիսուսը նրան ասաy «Պիտի սիրես քո Sեր Ասւոժուն քn բոլոր սրտով քո բոլոր Հոգով և քո բոլոր մտքով»։ Մ ատՒժեոս 22 :37:ԱԴ 50.1

    Նա, ում սրտում սփռված է Աստծո սերը, կարտացոլի Եհովայի սրբությունն ու սերը, որ Քրիստոսը ներկայացրեց մեր աշխարհում։ Աստծո սերն իր սրտում կրող անձը թշնամություն չի տածի Աստծո օրենքի հանդեպ, այլ հոժարությամբ կհնազանդվի Նրա բոլոր պատվիրաններին։ Սա է քրիստոնեությունը։ Նա, ով ամենից ավելի սիրում է Աստծուն, սեր կցուցաբերի նաև իր մերձավորների հանդեպ, որոնք թե արարչագործությամբ, թե՜ փրկագնմամբ պատկանում են Աստծուն։ Սերը օրենքի կատարումն է, ուստի Աստծո յուրաքանչյուր զավակ պարտավոր է հնազանդվել Նրա պատվիրաններին։ԱԴ 50.2

    Աստծո օրենքը, որը կատարելապես սուրբ է, բնավորության միակ ճշմարիտ չափանիշն է։ Սերն արտահայտվում է հնազանդությամբ, և կա— տարյալ սերը ցրում է ամեն վախ։ Աստծուն սիրողները իրենց ճակատներին կրում են Աստծո կնիքը և կատարում են Աստծո գործերը։ O՜, եթե բոլոր քրիստոնյաներն իմանային, թե ինչ է նշանակում իրոք սիրել Աստծուն... Նրանք որոշ պատկերացում կունենային Աստծո անսահման սրբության մասին, կգիտակցեին, որ Նա վեհ ու բարձր է, ու Նրա փառքը լցնում է տաճարը։ Նրանք մեծ ազդեցություն կթողնեին իրենց շրջապատող մարդկանց կյանքի ու բնավորության վրա, որը, գործելով թթխմորի նման, Հիսուս Քրիստոսի զորությամբ կբարեփոխեր նրանց։ Կապված լինելով զորության Աղբյուրի հետ՝ նրանք երբեք չէին կորցնի կենսական ազդեցությունը, ընդհակառակը, այն ավելի ու ավելի կաճեր։ԱԴ 50.3

    Սերն առ Աստված պետք է փնի կենդանի սկզբունք, որն ընկած է ամեն արարքի, խոսքի ու մտքի հիմքում։ Եթե ջանում ենք Քրիստոսի օգնությամբ նման նվիրում դրսևորել, ուրեմն պետք է ամեն օր հաղորդակցվենք Աստծո հետ։ Աստծո օրենքի սկզբունքները կապրեն մեր սրտում ու կվերահսկեն մեր գործողությունները։ Այնժամ մեզ համար նույնքան բնական կլինի մաքրության ու սրբության ձգտելը, աշխարհի ոգուց և օրինակից խուսափելը, մեզ շրջապատող մարդկանց օգտակար լինելը, որքան փառաց հրեշտակների համար իրենց հանձնարարված սիրո առաքելությունը իրականացնելն է։ԱԴ 50.4