Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Տանը դրսևորած բարի վարքը ազդում է ուրիշների վրա, 6 Սեպտեմբեր

    Քաջասիրտ եղիր և քաջանանք: Ա Մնաg. 19. 13:ԱԴ 262.1

    Աշխարհի Փրկչին հաճո է, երբ մանուկներն ու երիտասարդներն իրենց սրտերը տալիս են Իրեն։ Մանկության և երիտասարդու-թյան տարիներին նրանք կլինեն մեր Տիրոջ հավատարիմ աշակերտները։ Ձեր ամենավաղ հասակում կարող եք օրհնություն լինել ձեր ընտանիքի համար։ԱԴ 262.2

    Կյանքի լույսը կարող է լուսավորել խավարում նստածներին անգամ մանուկների և պատանիների միջոցով։ Ուստի արթուն եղիր և աղոթք արա և անձնական փորձառության ձեռք բեր։ Ծնողներդ կարող են սովորեցնել քեզ, կարող են փորձել ուղղել քայլերդ, քեզ կանգնեցնել ապահով ուղու վրա. սակայն նրանք անզոր են փոխելու քո սիրտը։ Դու պետք է սիրտդ տաս Հիսուսին ե քայլես Նրա կողմից քեզ հայտնված ճշմարտության սքանչելի լույսի մեջ։ Բարեխղճորեն կատարիր քո տնային պարտականությունները և Աստծո շնորհով կաճես մինչև այն կատարյալ հասակը, որին Հիսուսը կամենում է, որ յուրաքանչյուր մանուկ հասնի Իրենով։ԱԴ 262.3

    Մանկության և երիտասարդության տարիներին կարող եք Աստծուն ծառայելու որոշակի փորձառություն ունենալ։ Արեք այն, ինչը գիտեք, որ ճիշտ է։ Հնազանդ եղեք ձեր ծնողներին։ Լսեք նրանց խորհուրդները, քանզի, եթե նրանք սիրում են Աստծուն և երկյուղում Նրանից, ապա նրանց վրա դրված է ձեզ անմահ կյանքի համար կրթելու, խրատելու և դաստիարակելու պատասխանատվությանը։ Երախտապարտ սրտով ընդունեք այն օգնությունը, որ նրանք կամենում են ցուցաբերել ձեզ, և ուրախացրեք նրանց՝ պատրաստակամորեն հնազանդվելով նրանց իմաստուն դատողության թելադրանքներին։ Սրանով կպատվեք ձեր ծնողներին, կփառավորեք Աստծուն և օրհնություն կդառնաք նրանց համար, ում հետ հաղորդակցվում եք։ԱԴ 262.4

    Մենք ուզում ենք, որ մանուկներն ու երիտասարդները երջանիկ լինեն այս կյանքում և ընտանեկան կյանքում ունենան այն ամենը, ինչ երկիրը դարձնում է խաղաղության և օրհնության ցանկալի վայր։ Վարժվեք տանը վարվել Աստծո երկյուղով, և տանից դուրս լավ վարքը սովորություն կդառնա։ Թող փայփայվի սերը, խաղաղությունն ու քրիստոնեական քաղաքավարությունը, և հրեշտակները կլինեն ձեր հյուրերը։ԱԴ 262.5