Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հուլիս

    Քրիստոսին դավանելու, 1 Հուլիս

    Ով որ դավանի թե Հիսուuն Է Աստծո Որդին Աստված նրանում Է բնակվnւմ և նա Աստվածնում։ Ա ՀովՀա՚ննԷս 4. 15:ԱԴ 193.1

    Այն դավանությունը, որի մասին խոսում է Հովհաննեսը, արդյունք է ոչ թե մարդկանց ի ցույց դրվող հավատի, այլ կենդանի Փրկչի հանդեպ հաստատուն հավատի, հետևանք այն համոզման, որ փրկության օրհնությունները հասանելի են մեզ Քրիստոսի տառապանքների և մահ-վան միջոցով, Նրա, Ով հարություն է առել մեռելներից և միշտ կենդանի է, որ բարեխոսի մեզ համար։ Մենք պիտի համոզված լինենք, որ Հիսուսը մեր Փրկիչն է, որ կյանքը հաճելի չէր լինի, և խաղաղության հույս չէր շնորհվի մեզ, եթե Նա չսիրեր մեզ և Իր կյանքը չտար մեզ համար։ԱԴ 193.2

    Մենք կարnղ ենք առանց սխալվեու մերը համարել Քրիստոսի արդա-րությունը, եթե կատարում ենք պայմանները, որոնց միջոցով այն խայ-տացված է։ Առատաձեռն պարգևով Աստված շնորհել է մեզ ողջ երկինքը։ Եվ այն ամենը, ինչ այդ պարգևը պարունակում է, մերն է, եթե ընդունում ենք Քրիստոսին որպես մեր անձնական Փրկիչ։ Խոսեցեք Հիսուսի մասին, վարժեցրեք ձեր լեզուն խոսել Նրա ողորմության, պատմել Նրա զորության մասին՝ քարոզելով Նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ։ԱԴ 193.3

    Քրիստոնյա երիտասարդնե ր, դուք տեսանելի եք աշխարհին, և հրեշ-տակներին, և՜ մարդկանց։ Քաջացեք Աստծով։ Հագեք Աստծո ողջ սպա— ռազինությունր, և թող ձեզ շրջապատող անհավատները տեսնեն, որ ձեր կյանքը չի տուժում այն բանից, որ հավատարիմ եք Աստծո բոլոր պատ-վիրաններին։ Դուք կարող եք լինել, և Աստված պահանջում է, որ լինեք Իր անվարան վկաները։ԱԴ 193.4

    Մեզ անհրաժեշտ է խորհել այն խրախուսական խոսքերի մասին, որ Քրիստոսն ասում էր Իր աշակերտներին՝ Իր երկրային ծառայությունն ավարտելիս։ Թեև Քրիստոսին դաժան մահ էր սպասում, այդուհանդերձ, աշակերտներին ուղղված Նրա խոսքերը լի էին հույսով։ Նա ձգտում էր հնարավորին չափ մխիթարել նրանց սրտերը։ Եկեք Նրանով զորեղ լինենք։ԱԴ 193.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents