Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ասածո օրենքը կատարյալ ե, 2 Փետովար

    Տիրnջ օրենքը անարաւո Է, Հսնւգստաgնում ե Հոգին։ Աաղմոս 19. 7ԱԴ 38.1

    Այն օրենքները, որ Աստված տվեց Իր վաղեմի ժողովրդին, ավելի կատարյալ, իմաստուն ու մարդկային էին, քան երկրի ամենաքաղաքակիրթ ազգերի օրենքները։ Մարդկային օրենքները կրում են չնորոգված սրտի արատների ու կրքերի նշանները, մինչդեռ Արարչի օրենքը աստվածային դրոշմ ունի։ԱԴ 38.2

    «Տիրոջ օրենքը անարատ է», - ասում է սաղմոսերգուն։ Ի՜նչ սքանչելի է Եհովայի օրենքն իր պարզությամբ, համապարփակությամբ ու կատա-րելությամբ։ Այն այնքան հակիրճ է, որ կարող ենք հեշտությամբ անգիր անել բոլոր պատվիրանները, սակայն այնքան հեռահաս, որ արտահայ-տում է Աստծո ամբողջ կամքը և ուշադրություն դարձնում ոչ միայն մարդու արտաքին գործողություններին, այլև մտքերին ու մտադրություններին, ցանկություններին ու հույզերին։ Մարդկային օրենքները չեն կարող անել սա։ Նրանք ի վիճակի են կանոնավորել միայն երևացող արարքները։ Մարդը կարող է լինել օրինազանց, սակայն ծածուկ պահել իր չարագոր-ծությունները, նա կարող է ոճրագործ լինել՝ գող, մարդասպան, շնացող, բայց քանի դեռ նրա հանցանքը հայտնաբերված չէ, օրենքը չի կարող դատապարտել նրան...ԱԴ 38.3

    Աստծո օրենքը պարզ է, դյուրըմբռնելի։ Եթե մարդիկ ամեն հնա-րավորն անեին այս օրենքին հնազանդվելու համար, նրանց միտքը կզո-րանար ու ավելի խորաթափանց կդառնար՝ Աստծո նպատակների ու ծրագրերի մասին առավել լայն պատկերացում կազմելու համար։ԱԴ 38.4

    Այս առաջընթացը պիտի շարունակվեր ոչ միայն ներկա կյանքում, այլև հավիտենական դարերի ընթացքում, քանզի որքան էլ ճանաչենք Աստծո ինաստությանն ու զորությունը, միշտ անսահման գաղտնիքներ կմնան բացահայտելու։ԱԴ 38.5

    Քանի որ «Տիրոջ օրենքը անարատ է», հետևաբար ամեն շեղում դրանից՝ չարից է։ԱԴ 38.6

    Հնազանդությունը միակ պայմանն էր, որով հին Իսրայելը խոստման համաձայն կարող էր դառնալ Աստծո առանձնահատուկ ժողովուրդը, օրենքին հնազանդվելը այսօր նույնքան օրհնություններ կբերի անհատ-ներին և ազգերին, որքան պիտի բերեր հրեաներին։ԱԴ 38.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents