Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ձգտեցե` ք հավատի նորանոր բարձունքների, 12 Նոյեմբեր

    Ինչպես որ եղջերուն փափագում է ջբերի առուների, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Սաղմոս 42. 1:ԱԴ 331.1

    Շատ երիտասարդներ թուլանում են ամեն անախորժությունից և ուժ չեն ունենում տոկալու։ Նրանք չեն աճում շնորհով։ Նրանց մարմ-նավոր սրտերը պետք է վերափոխվեն։ Նրանք պիտի տեսնեն սրբության գեղեցկությունր. այնժամ կփափագեն հասնելՆրան այնպես, ինչպես եղ-ջերուն է փափագում առուների ջրերին։ԱԴ 331.2

    Թանկագի և երիտասարդներ, եթե Տերն է ուղղում ձեր քայլերը, չպետք է հուսաք, թե ձեր ճանապարհը միշտ արտաքուստ խաղաղ և բարգավաճ կլինի։ Դեպի հավիտենական արշալույս տանող ուղին ամենահեշտը չէ. ժամանակ առ ժամանակ այն կթվա մռայլ և փշոտ։ Բայց դուք այն բանի հավաստիացումն ունեք, որ Աստծո հավերժական բազուկները գրկում են ձեզ՝ չարիքից պաշտպանելու համար։ Նա ուզում է, որ խոր հավատ դրսևորեք Իր հանդեպ և սովորեք ապավինել Իրեն ինչպես լույսի, այնպես էլխա— վարի մեջ գտնվելիս։ԱԴ 331.3

    Հաճախ, երբ արծիվը ջանում է հասնել իր բույնը, փոթորիկը նրան խփում-գցում է նեղ լեռնանցքերի մեջ։ Նրա ու այն արևոտ բարձունքների միջև, ուր նրա բույնն է, սև, հոծ ամպեր են սլանում։ Նա, թվում է, մի պահ շփոթվում է և այս ու այն կողմ է նետվում՝ թափահարելով իր զորեղ թևերը, ասես խիտ ամպերը հետ մղելու համար։ Ի վերջո նա վեր է սլանում՝ ճեղ— քելով խավարը, և վայրկյան անց հայտնվելով անվտանգ լույսի մեջ՝ հաղթական սուր ճիչ է արձակում։ Խավարն ու փոթորիկը մնացին ներքևում, իսկ նրա շուրջ ցոլում է երկնային լույսը։ Նա հասնում է բարձր ժայռի վրա գտնվող իր սիրելի բույնն ու բավարարվում։ Խավարի միջով էր, որ նա հասավ լույսին։ Նա ջանք թափեց, բայց պարգևատրվեց՝ հասնելով այն նպատակին, որին ձգտում էր։ԱԴ 331.4

    Սա միակ ուղին է, որով կարող ենք ընթանալ որպես Քրիստոսի հե-տնորդներ։ Սենք պետք է դրսևորենք այն կենդանի հավատը, որը ճեղքում է ամպերը, որոնք հաստ պատի նման բաժանում են մեզ երկնային լույսից։ Մենք պիտի հասնենք հավատի այնպիսի բարձունքների, ուր միայն խաղաղություն և ուրախություն է տիրում Սուրբ Հոգով։ԱԴ 331.5