Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա Հոր էության նկարագիրն է, 15 Հունվար

    Որ Նրա փառքի լnւյսը լինէլով և Նրա Էության նկաբադ իրը, nր իր ղnրությակն խnuքnւԼ ամէն բան կրումէ մեր մեղքերի սրբությունն Իրեuով անելուց Հեսա։ նստեց մեծnւժյան կողմը բարձունքնէրում։ Եբրայեցին 1.3:ԱԴ 19.1

    Ո՞վ է Քրիստոսը։ Նա կենդանի Աստծո միածին Որդին է։ Հոր համար նա խոսք է, որ արտահայտում է միտքը՝ լսելի դարձած միտք։ Քրիստոսը Աստծո խոսքն է։ Նա ասաց Փիլիպպոսին. «Ինձ տեսնողը Հորը տեսավ»։ Նրա խոսքերը Աստծո խոսքերի արձագանքն էին։ Քրիստոսն Աստծո պատկերն էր, Նրա փառքի լույսը, Նրա էության նկարագիրը։ԱԴ 19.2

    Որպես անձ՝ Աստված բացահայտեց Իրեն Իր Որդում։ Հիսուսը՝ Հոր փառքի արտացոլումը և «Նրա էության նկարագիրը” Եբր. 1.3, երկրի վրա ապրեց մարդկային կերպարանքով։ Նա եկավ աշխարհ՝ որպես անձնական Փրկիչ։ Որպես անձնական Փրկիչ՝ Նա համբարձվեց երկինք։ Որպես անձնական Փրկիչ՝ Նա բարեխոսում է երկնային սրահներում։ Աստծո գահի առաջ մեզ համար ծառայում է «մարդու Որդու նման» Մեկը։ Հայտնություն 1.13։ԱԴ 19.3

    Քրիստոսը՝ աշխարհի Լույսը, ծածկելով Իր աստվածային շլացուցիչ փառքը, եկավ ու որպես մարդ ապրեց մարդկանց մեջ, որպեսզի վերջին-ներս կարողանային ծանոթանալ իրենց Արարչի հետ ու չոչնչանալ։ ..Քրիստոսը եկավ սովորեցնելու մարդկանց այն, ինչ Աստված կամենում է, որ նրանք իմանան։ Թե՜ երկնքում, թե՜ երկրի վրա, թե՛ օվկիանոսի լայ-նատարած ջրերում Աստծո ձեռքի գործերն ենք տեսնում։ Ողջ ստեղծա-գործությունը խոսում է Նրա զորության, իմաստության ու սիրո մասին։ Սակայն ոչ աստղերը, ո՜չ օվկիանոսը, ո՜չ էլ ջրվեժը չեն կարող նկարագրել մեզ Աստծո անձնական հատկություններն այնպես, ինչպես դրանք բա— ցահայտված են Քրիստոսում։ԱԴ 19.4

    Քնքուշ, ցավակցությամբ ու կարեկցանքով լի, ուրիշների հանդեպ միշտ ուշադիր՝ Նա ներկայացնում էր Աստծո բնավոլտւթյունը և անդադար ծառայում Աստծուն ու մարդկանց։...Ինչպիսին որ Հիսուսն էր մարդկային կերպարանքում, այնպիսին Աստծո մտադրությամբ պիտի լինեն Նրա հետևորդները։ Աստծո զորությամբ մենք պետք է Փրկչի կյանքի նման սուրբ ու ազնվաբարո կյանքով ապրենք։ԱԴ 19.5