Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստված լցնում է մեզ Իր սիրով, 9 Սեպտեմբեր

    Այ նոր գինին նոր աիկերի մեջ պետք է ածվի, և երկումս էլ կպաՀվեն։ Ղուկաս 5. 38:ԱԴ 265.1

    Մենք պետք Է լրջորեն ձգտենք իմանալ և գնահատել ճշմարտությունը, որպեսզի ուրիշներին կարողանանք ներկայացնել այնպես, ինչպես այն ներկայացնում Է մեզ Հիսուսը։ Մենք պետք Է իմանանք մեր իսկ հոգիների ճշմարիտ արժեքը, այդժամ այնքան անխոհեմ չենք լինի մեր գործելաձևի մեջ, որքան այժմ։ Մենք լրջորեն կձգտենք իմանալ Տիրոջ ճանապարհը... և մշտապես կաղոթենք Քրիստոսի միտքն ունենալու և Նրան նմանվելու համար։ Հիսուսին նայելով, Նրա գրավչությունը տեսնելով, մեր հայացքը անշեղորեն Նրան սևեռելով Է, որ կերպարանափոխվում ենք Նրա պատկերով։ԱԴ 265.2

    Վերջը մոտ Է։ Վայրկյան անգամ չպետք Է կորցնենք։ Աստծո ժո-ղովրդից պիտի լույսի վառ շողեր ճառագեն՝ ներկայացնելով Հիսուսին եկեղեցիների և աշխարհի առաջ։ Աստված կօգտագործի այն անձանց, որոնք ուրախությամբ ընդունում են Իր բացահայտած ճշմարտության լույսը։ Նրանց միջոցով Նա ճշմարտությունը հաղորդում Է աշխարհին։ Եթե Քրիստոսի շնորհիվ Նրա ժողովուրդը դառնա նոր տիկեր, Նա կլցնի նրանց նոր գինիով։ Աստված լրացուցիչ լույս կտա, և հին ճշմարտություն-ները կվերականգնվեն ու դարձյալ կտեղադրվեն ճշմարտության կառույցի մեջ. և Քրիստոսի համար աշխատողները, ուր Էլ գնան, պիտի հաղթեն։ Որպես Քրիստոսի դեսպաններ՝ նրանք պետք Է քննեն Գրքերը՝ որոնելով այն ճշմարտությունները, որ ծածկված են եղել մոլորության աղբով։ Ստացված լույսի յուրաքանչյուր շող պետք Է փոխանցվի ուրիշներին։ Կգերիշխի միայն մի հետաքրքրություն և բոլորին կկլանի մեկ նյութ միայն՝ Քրիստոսը՝ մեր արդարությունը։ԱԴ 265.3

    «Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ ես սրանց եմ հավանում»,— ասում Է Տերը։ Սա Է, որ պետք Է ներմուծվի... մեր բոլոր եկեղեցիները։ Աստված ուզում Է, որ յուրաքանչյուր ոք վերադառնա դեպի առաջին սերը։ Նա ուզում Է, որ բոլորն ունենան հավատի և սիրո ոսկին, որպեսզի նրանք կարողանան գանձեր ստանալ տալու համար նրանց, որոնք դրանց կարիքն ունեն։ԱԴ 265.4