Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աղեղավորներին սուրբեր է դարձնում, 15 Ապրիւ

    Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Sերը, եթե ձեր մեղքերը կրկնա— կի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան. եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես պիտի դառնան։ Եսայիսւ 1. 18:ԱԴ 113.1

    Աստված զորություն է հագած։ Սուրբ Հոգու ներգործության միջոցով Նա կարող է բարեփոխել հանցանքներում և մեղքերում մեռածների բնավորություն՝ վերականգնելով նրանց մեջ կորցրած Աստծո պատկերը։ Հավատալով Հիսուս Քրիստոսին՝ Աստծո օրենքի դեմ ապստամ-բածները դառնում են հնազանդ ծառաներ ու Նրա թագավորության հպա-տակներ։ ճշմարտության միջոցով նրանք վերստին ծնունդ են ապրում, բարեփոխվում և սրբագործվում են։ԱԴ 113.2

    Աշխարհը պետք է տեսնի Աստծուն Նրա հետևորդների մեջ։ Կյանքն ու անմահությունը լույսի մեջ են բերվում նրանց միջոցով, ովքեր Քրիստո— սում մեկ են Աստծո հետ։ Լույսի և գիտության հոգին՝ երկնային իմաստությունը ունենալը մեր մենաշնորհն է։ Այս հոգով համակվածները ինչ դիրք էլ որ զբաղեցնեն ծառայության մեջ՝ ամենաբարձրը թե ամենացածրը, իրենց աշխատանքում կդրսևորեն այդ լույսի և գիտության զորությունը։ԱԴ 113.3

    Մենք անդադար նայում ենք Նրան, ով ապրեց մարդկանց մեջ կատարյալ հնազանդության կյանքով։ Որքան ավելի ուշադիր ենք նայում, այնքան ավելի ենք նմանվում իրեն բնավորությամբ և այնքան ավելի արդյունավետ ենք աշխատում ուրիշներ համար։ Սենք պետք է վեր լինենք կյանքի նեղություններից և դժվարություններից։... Ես-ը պիտի ծածկվի։ Պետք է երևա միայն Քրիստոսը՝ շնորհով և ճշմարտությամբ լի։...ԱԴ 113.4

    Երկինքը պետք է սկսվի երկրի վրա։ Երբ Տիրոջ ժողովուրդը դառնա հեզ և քնքուշ, գիտակցի, որ Նրա դրոշմն իր վրա սերն է, և Նրա պտուղը քաղցր կլինի իր քիմքին։ Նա երկրի վրա երկինք կստեղծի, որպեսզի այնտեղ պատրաստվի վերին երկնքի համար։ԱԴ 113.5

    Կենդանի հավատով Քրիստոսին ընդունողը կենդանի կապի մեջ է Աստծո հետ։...Նա շրջապատված է երկնային մթնոլորտով, որը Աստծո շնորհն է, մի գանձ, որ աշխարհը չի կարող գնել։ԱԴ 113.6

    Որպեսզի սուրբ լինենք երկնքում, պետք է նախ սուրբ լինենք երկրի վրա։ԱԴ 113.7