Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Բարձր պահել դրոշը, 27 Հուլիս

    Անgեք, անցեք գոներից, պատրաստեցեք ժողովրդի ճանապարՀը, ուղղեցեք, ոuըղեցեք ուղին, քարերը միջից Հանեք, դրոչակ բարձրացրեք ազգերի Համար։ Եսպյիա 62. 10:ԱԴ 219.1

    Դժվարությունները պիտի ավելանան, սակայն եկեք, որպես Աստ-ծուն հավատացողներ, քաջալերենք միմյանց։ Եկեք չիջեցնենք դրոշը, այլ բարձր պահենք այն՝ նայելով Նրան, Ով մեր հավատի Հեղի-նակն ու Կատարողն է։ԱԴ 219.2

    Մեզ բոլորիս անհրաժեշտ է քրիստոնեական ավելի մեծ քաջություն, որպեսզի կարողանանք բարձրացնել այն դրոշը, որի վրա գրված է. «Աստծո պատվիրանները և Հիսnւսի հավատը»։ Մենք չպետք է փոխ-զիջման գնանք ապստամբության առաջնորդների հետ։ Մենք պիտի հաստատապես վճռենք ամեն ժամանակ և ամենուր կատարել Տիրոջ կամքը։ԱԴ 219.3

    Թող առաջին պահին ճշմարտությունը ամբողջությամբ ընդունվի ու դառնա բնավորության հիմք, որպեսզի նպատակն այնքան հաստատուն լինի, որ նրա վրա անզոր լինեն ազդելու հաճույքի հմայքը, սովորույթների ազդեցությունը, աշխարհը սիրողների արհամարհանքը և սեփական ցանկությունները բավարարելու սրտի աղմկալի պահանջը։ Մենք հաս-տատուն կրոնական սկզբունքի ուժ տվող զորության նշանավոր օրինակ-ներ ունենք։ Անգամ մահվան վախը չէր կարող ստիպել ծարավից ուժա-սպառ Դավթին խմել Բեթլեհեմի ջուրը, որը հայթայթելու համար քաջարի մարդիկ վտանգել էին իրենց կյանքը։ Առյուծների գուբն անկարող էր հետ պահել Դանիելին իր առօրեական աղոթքներից, և հնոցը չէր կարող հա-մոզել Սեդրաքին և նրա ընկերներին վայր ընկնելու երկրպագություն անել այն կուռքին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։ Ամուր սկզբունքների տեր երիտասարդները կգերադասեն խուսափել հաճույքից, հաշվի չառնել ցավը և խիզախությամբ գնալ անգամ առյուծների գուբն ու բորբոքված հնոցը, քան անհավատարիմ գտնվել Աստծո նկատմամբ։ԱԴ 219.4

    Թող խղճի վրա գրվի, ինչպես որ երկաթյա գրչով կփորագրվի ժայռի վրա, որ թե՜ այս կյանքում և թե՜ գալիք կյանքի համար իսկական հաջողու-թյան կարելի է հասնել միայն հավատարիմ լինելով ճշմարտության հավերժական սկզբունքներին։ԱԴ 219.5