Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կատարյալ սեր ունենալու, 5 Հուլիս

    Սիրո մեջ վախ չկա, այլ կատաըյալ սերը Հեռաgնnւմ Է վախը, որով— Հեաև վախը տանջանք ունի, բայg Նա, որ վախենում, կատարյալ չէ սիրո մեջ։ Ա ՀովՀաննէս 4. 18:ԱԴ 197.1

    Սա կարևոր պնդում է, քանզի շատերը ցանկանում են սիրել և ծառայել Ատծուն, սակայն, երբ նեղության մեջ են ընկնում, դրա-նում տեսնում են ոչ թե Աստծո սերը, այլ թշնամու ձեռքը։ Նրանք սգում, տրտնջում և գանգատվում են, բայց դա Աստծո հանդեպ սիրո /նշան. արտահայտություն. արդյnւնք. աոգասիp/ չէ։ Եթե կատարյալ սեր ունե-նանք, ապա կհասկանանք, որ Աստված չի կամենում վնաս հասցնել մեզ, այլ փորձությունների, վշտերի և ցավերի միջոցով ջանում է մեզ կատա-րյալ դարձնել և ստուգել մեր հավատի որակը։ Երբ մենք դադարենք ապա-գայի մասին անհանգստանալուց և հավատանք, որ Աստված սիրում է մեզ և մտադիր է բարիք անել, կվստահենք Նրան, ինչպես երեխան վստահում է իրեն սիրող ծնողին։ Այդժամ մեր տագնապներն ու տառապանքները կանհետանան, և մեր կամքը լիովին կանէանա Աստծո կամքի մեջ։ԱԴ 197.2

    Եթե Քրիստոսը ապրի քեզանում, Քրիստոսանման բնավորություն կունենաս։ Տերը կամենում է, որ կանգնես Իր կողքին որպես բարի, համ-բերատար, խոնարհ Աստծո զավակ։ Ըստ Տիրոջ մտադրության, Նրա ծա-ռաները պիտի ներկայացնեն Նրա սերը։ԱԴ 197.3

    Մենք պիտի սիրալիր լինենք մեկս մյուսի նկատմամբ։ Երբ ճիշտ ենք վարվում, և՛ մեր հոգին, և՜ Աստծո Հոգին վկայում են, որ մարդկային միտքը գտնվում է աստվածային մտքի վերահսկողության տակ։ Նրա խոսքում ապացույցներ կան, որոնցից կարող ենք եզրակացնել, որ իսկապես Նրա որդիներն ու դուստրերն ենք։ ճշմարիտ սերն առ Աստված ուղեկցվում է իրական, երկյուղած ապավինությամբ։ Եվ Աստծուն սիրողը կսիրի նաև ԻՐ եղբորը։ԱԴ 197.4

    «Ապա ուրեմն մնում են հավատ, հույս, սեր. այս երեքը”, հավատը, որ կառչում է Անենակարnղից և հրաժարվում շփոթվելուց, հույսը, որ բարու և ճշմարտության ապագա հաղթանակը վերածում է ներկա խրախույսի և ուրախության, ու սերը, որ ամեն բան նվիրաբերում է Աստծուն և ամեն ինչ անում Աստծո համար։ԱԴ 197.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents