Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ոչ մի կուռքի չպետք է պաշտենք, 20 Փետովար

    էք Համար կուռք չշթսես ոչ վերը երկնքnւմ կամ՝gած երկրի վրա կամ երկրի ատկի ջրերnւմ եղաձ բաների մեկի նմանուՒժյամբ. նրանց երկրպադուՒժյուն չանես և ԿւրաՆպ չպաշտես։ Ելից 20:4,5:ԱԴ 56.1

    Մեր Արարիչը լիակատար նվիրում և հավատարմություն է պահանջում։ Այն, ինչ նվազեցնում է մեր սերն Աստծո հանդեպ, կամ խանգարում է ծառայել Նրան՝ կուռք է։ Ոմանց համար իրենց հողակտորները, տները, ունեցվածքը կուռքեր են։ Մարդիկ մեծ նախանձախնդրությամբ ե եռանդով տարբեր չափերով գործեր են ձեռնարկում, մինչդեռ Աստծո ծառայությունը երկրորդական է համարվում։ Ընտանեկան պաշտամունքներն անտեսվում են, գաղտնի աղոթքը՝ մոռացվում։ Շատերն ասում են, թե արդարացիորեն են վարվում մարդկանց հետ՝ համարելով, որ դա է իրենց nղջ պարտականությունը։ Սակայն բավական չէ պահել Տասնաբանյայի վերջին վեց պատվիրանները։ Մենք պիտի սիրենք Աստծուն ամբողջ սրտով։ Յուրաքանչյուր պատվիրանին հնազանդվելու դեպքում է միայն, որ աստվածային օրենքի պահանջները բավարարվում են։ԱԴ 56.2

    Բարեկեցիկ կյանքն այնքան է խստացնում շատերի սրտերը, որ նրանք մոռանում են Աստծուն, ինչպես նաև իրենց մերձավորների կարիքները։ Քրիստոնյա անվանվողները զարդարում են իրենց ակնեղենով, ժանյակներով, թանկարժեք հագուստով, մինչդեռ Տիրոջ չքավոր զավակները զրկված են անգամ ամենաանհրաժեշտ բաներից։ Մարդիկ, ովքեր իրենց Փրկչի արյամբ փրկված են համարում, վատնում են այլոց փրկության համար իրենց վստահված միջոցները և ապա դժկամությամբ աննշան ընծաներ մատուցում հոգևոր գործի համար՝ առատաձեռն լինելով միայն այն դեպքում, երբ դա պատիվ է բերում իրենց։ Սրանք կռապաշտներ են։ԱԴ 56.3

    Այն ամենը, ինչ միտքը շեղում է Աստծուց, դառնում է կուռք, և սա է պատճառը, որ եկեղեցին այսօր գրեթե զորություն չունի։ԱԴ 56.4

    Երկրորդ պատվիրանը արգելում է երկրպագել ճշմարիտ Աստծուն ձուլածո կուռքերի կամ պատկերների միջոցով։ Եհովայի անսահման կա-տարելությունից շեղված միտքն է, որ ավելի շուտ կգրավվի արարվածով, քան Արարչով։ԱԴ 56.5

    Աստված քննում է սիրտը։ Նա զանազանում է անկեղծ, սրտաբուխ ծառայությունը կռապաշտությունից։ԱԴ 56.6