Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Պետրոսը, սակայն, դարձի նկավ, 25 Մարտ

    Եվ Sերն ասաg. Uիմnն, Uիմnն. աՀա սատանան ձեզ ուզեg, որ մաղի ցորենի պես. Բայց ես աղաչեgի քեզ Համար, որ քո Հավաաը չպակասի. և դու երբ որ դառնաս, եղբայրներիդ Հաuտատիր։ Ռուկաս 22. 31, 32:ԱԴ 91.1

    Քրիստոսի աշակերտներից շատերը ընկնում են ծանր փորձության մեջ, քանի որ իրենք իրենց չեն ճանաչում։ Հենց այս պատճառով էր, որ թշնամին ընտրեց Պետրոսին։ Եթե կարողանանք գիտակցել մեր տկարությունը, ապա կգիտակցենք նաև, թե որքան մեծ աշխատանք պետք է կատարենք ինքներս մեր վրա՝ մեր սրտերը Աստծո հզոր բազուկի տակ խոնարհեցնելու համար։ Մեր անօգնականության մեջ ապավինելով Աստ-ծուն՝ մեր տգիտությունը կլցնեինք Նրա իմաստությամբ, տկարությունը՝ Նրա զորությամբ, անկարողությունը՝ Նրա անսահման կարողությամբ։ Պետրոսն անկում ապրեց, որովհետև չէր գիտակցում իր տկարությունը։ Նա իրեն զորավոր էր կարծում։ԱԴ 91.2

    Եթե Պետրոսը խոնարհությամբ քայլեր Աստծո առաջ՝ իր «ես»—ը ամփոփելով Քրիստոսի մեջ, եթե ամբողջ սրտով աստվածային օգնություն որոներ, եթե այդքան ինքնավստահ չլիներ, այլ ընդուներ Տիրոջ խրատները և կիրառեր դրանք, ապա արթուն կլիներ և աղոթք կաներ։ Եթե նա խորապես քններ իրեն, օգնություն կստանար Տիրոջից, և մաղումը տեղի չէր ունենա։ Սատանայական ոչ մի ուժ չի կարող շարքից հանել նրան, ով պարզ հավատով ապավինում է աստվածատուր իմաստությանը։ԱԴ 91.3

    Քրիստոսի անխոնջ հոգատարության շնորհիվ էր, որ Պետրոսը կրկին ոտքի կանգնեց։ Սատանան անկարող է որևէ բան անել Քրիստոսի ամե-նազոր միջնորդության դեմ։ Այն աղոթքը, որը Քրիստոսը արեց Պետրոսի համար, Նա նվիրում է բոլոր խոնարհներին ու սրտով փշրվածներին։ Պետ-րոսը մեղանչեց լույսի, գիտության, ինչպես նաև մեծ ուժերի դեմ։ Նրա ձա-խողման պատճառը ինքնավստահությունն էր, և հենց այղ նույն չարիքն է, որ այսօր գործում է մարդկանց սրտերում։ Արդար լինելու և ճիշտ վարվելու նպատակամղվածությամբ հանդերձ՝ անպայման կմոլորվենք, եթե մշտապես չսովորենք Քրիստոսի դպրոցում։ Ապահով լինելու մեր միակ տարբերակը Աստծո առաջ խոնարհությամբ քայլելու մեջ է։ԱԴ 91.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents