Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մենք պետք է բարիք անենք մեր հարևաններին, 17 Սեպտեմբեր

    Բարությունը մի խնայիր, որին որ վայելի, երբոր ձեռքումդ զորություն կա անելnւ։ Առակաց Յ. 27:ԱԴ 273.1

    Փրկչի սիրտը պատրաստ Է ե այնպես Է փափագում ողջունել մեզ՝ որպես Աստծո ընտանիքի անդամների, որ Աստծուն մոտենալիս օտգագործվելիք «Հայր մեր»—ի առաջին իսկ խոսքերով Նա հավաստիաց-նում Է մեզ, որ ազգակից ենք Աստծուն։ Աստծուն Հայր անվանելով՝ ըն-դունում ենք, որ Նրա բոլոր զավակները մեր եղբայրներն են։ Յուրաքան-չյուրս մարդկության մի մասն ենք, նույն ընտանիքի անդամը։ Աղոթելիս պետք Է հիշենք ոչ միայն մեր, այլ նաև մեր մերձավորների մասին։ Նա, ով օրհնություն Է փնտրում միայն իր համար, ճիշտ չի աղոթում։ԱԴ 273.2

    Մենք կապված ենք Աստծուն ամենազորեղ կապերով, ուստի Հոր սիրո դրսևորումը պետք Է առաջացնի մեզանում որդիական ջերմագույն զգաց-մունքներ և խորագույն երախտագիտություն։ Աստծո օրենքները հիմնված են ամենաանփոփոխելի ազնվության վրա և այնպես են կազմված, որ նպաստեն դրանք պահողների երջանկությանը։ԱԴ 273.3

    Հավատի այն դասի մեջ, որ Քրիստոսը սովորեցնում Էր լեռան վրա, բացահայտված են ճշմարիտ կրոնի սկզբունքները։ Կրոնը մարդուն անձ-նական հարաբերությունների մեջ Է դնում Աստծո հետ, սակայն դրանով գործը չի վերջանում, քանի որ երկնային սկզբունքները պետք Է իրա-գործվեն, որպեսզի կարողանան օգնել և երջանկացնել մարդկությանը։ Աստծո ճշմարիտ զավակը կսիրի Նրան ողջ սրտով, և իր ընկերոջն՝ ինչպես իր անձը։ Նա շահագրգռված կլինի իր դրացիների հարցում։ Իսկական կրոնը շնորհի գործն Է սրտի վրա, որի հետևանքով կյանքը դառնում Է բարի գործերի աղբյուր, որը սնվում Է կենդանի ջրերով։ Կրոնը միայն խորհումներից և աղոթքից չէ բաղկացած։ Քրիստոնյայի լույսը երևում է բարի գործերի միջոցով՝ այդպիսով ճանաչվելով ուրիշների կուլմից։ Կրոնը չպետք է սահմանազատված փնի գործնական կյանքից։ Նրանով պետք է լցվեն և սրբագործվեն բոլոր գործերն ու ձեռնարկումները։ Եթե մարդն իսկապես կապված է Աստծո և երկնքի հետ, ապա երկնային ոգին կազդի նրա բոլոր խոսքերի և գործողությունների վրա։ Նա իր գործերով կփա-ռավորի Աստծուն և կմղի ուրիշներին պատվելու Նրան։ԱԴ 273.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents