Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստված թույլ է աալիս նեղություն Ա փորձություններ, 10 Սեպտեմբեր

    Դեո որ խոնարՀված չէի, սխալվում՝էի, բայց Հիմա քո խոuքը պաՀում եմ՝։ Սաղմոս 119.67:ԱԴ 266.1

    Տերը չափազանց բարձր է գնահատում Իր ժողովրդի սրբությունը և թույլ է տալիս, որ անհատները, ընտանիքները և եկեղեցիները անհաջողությունների մատնվեն, որպեսզի Նրա ժողովուրդը կարողանա տեսնել իր վտանգավոր վիճակը և ապաշխարությամբ խոնարհեցնի Նրա առաջ իր սիրտը։ Նա քնքշությամբ կվերաբերվի իր ապստամբ որդիներին։ Նա կների նրանց և կհագցնի Քրիստոսի արդարության հանդերձը։ Նա կպատվի նրանց Իր ներկայությամբ։ԱԴ 266.2

    Քավության այս մեծ օրում մեր պարտքն է խոստովանել մեր մեղքերը և ճանաչել դրանց ներման համար Աստծո դրսևորած ողորմությունն ու սերը։ Եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջը այն նախազգուշացում-ների համար, որ Նա տալիս է, որպեսզի փրկի մեզ մեր մեղսավոր ճանա-պարհներից։ Եկեք մեր կյանքի վերափոխությամբ վկայենք Նրա բարու-թյան մասին։ Եթե նրանք, ում Տերը հանդիմանել է՝ զգուշացնելով, որ Իր ճանապարհով չեն ընթանում, ապաշխարեն խոնարհ ու փշրված սրտով խոստովանելով իրենց մեղքերը, ապա Տերը դարձյալ բարեհաճ կլինի նրանց հանդեպ։ԱԴ 266.3

    Մեզ մեծ նեղություն է սպասում։ Մենք պետք է այժմ մեր բոլոր ունակություններն ու շնորհներն օգտագործենք Աստծո գործի առաջ-ընթացի համար։ Մեր աստվածատուր ուժերը պիտի գործածվեն ոչ թե վհատեցնելու և քանդելու, այլ կառուցելու նպատակով։ Եկեղեցու պատ-մության բոլոր ժամանակաշրջաններում Աստծո ընտրյալ լրաբերները հանուն ճշմարտության նախատինք և հալածանք են կրել։ Բայց ուր էլ Աստծո ժողովուրդը հարկադրված փնի գնալ, անգամ եթե սիրելի աշա-կերտի նման աքսորված փնի ամայի կղզիներ, Քրիստոսը կիմանա նրանց գտնվելու վայրը և կզորացնի ու կօրհնի Իր զավակներին՝ նրանց սրտերը լցնելով խաղաղությամբ և ուրախությամբ։ԱԴ 266.4

    Նա կմաքրի Իր եկեղեցին, ինչպես որ մաքրեց տաճարը Իր երկրավոր ծառայության սկգբում և վերջում։ Եկեղեցուն հասնող բոլոր փորձություն-ները թույլ են տրվում այն նպատակով, որ Նրա ժողովուրդը շատ ավելի բարեպաշտ և զորեղ դառնա, որպեսզի խաչի հաղթանակները հասցնի աշխարհի բոլոր մասերը։ Նա բոլորի համար գործ ունի։ԱԴ 266.5