Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՐԿՐԻ ԱՂԸ հունիս 3

    Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի: Մատթեոս 5.13:YRPArm 166.1

    Աստված կաշխատի եկեղեցու հետ, սակայն ոչ առանց համագործակ-ցության: Թող որ «լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջ, որ ձեր բարի գործերը տեսնեն և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է” (Մատթեոս 5.16): Հիսուսն ասաց. «Դուք երկրի աղն եք. եթե աղն անհամանա, ինչո՞վ կաղանվի. Այլևս ոչնչի պետք չէ, միայն թե դուրս գցվի և մարդկանցից ոտնակոխ լինի”: Փրկարար աղը’ քրիստոնյայի բույրը, Հիսուսի սերն է սրտում, հոգին լցնող Քրիստոսի արդարությունը: Եթե կրոնը դավանողը պահի իր հավատի փրկարար արդյունավետությունը, նա պետք է միշտ պահի Քրիստոսի արդարությունն իր առաջ և ունենա Աստծո փառքը որպես իր պարգևատրում: Այնուհետև Քրիստոսի զորությունը կբացահայտվի կյանքում և բնավորության մեջ:YRPArm 166.2

    Օ՜, երբ մենք մոտենանք մարգարտե դարպասներին և մտնենք Աստծո քաղաքը, արդյո՞ք այնտեղ մտնող որևէ մեկը կափսոսա, որ իր կյանքն անմնացորդ նվիրել է Հիսուսին: Եկեք այժմ սիրենք Նրան անմնացորդ և համագործակցնեք երկնքի հետ, որպեսզի կարողանանք լինել Աստծո մշակներ, և հաղորդակից լինելով աստվածային բնությանը’ ունակ լինենք Քրիստոսին բացահայտելու ուրիշներին: Օ՜, անենք դա Սուրբ Հոգու մկրտության համար: Թող որ արդարության Արևի պայծառ շողերը փայլեն մտքի և սրտի մեջ, որ յուրաքանչյուր կուռք գահընկեց արվի և դուրս շպրտվի հոգու տաճարից: Թող որ մեր լեզուները բացվեն, որ խոսենք Նրա բարության, Նրա զորության մասին:YRPArm 166.3

    Եթե պատասխանեք Հիսուսի կանչին, դուք չեք ձախողի Քրիստոսի շնորհի գեղեցկության և ուժի միջոցով մարդկանց վրա ներգործելը: Եկեք նայենք Նրան և վերափոխվենք Նրա պատկերի պես, Ում մեջ բնակված է Աստվածության ամեն լիությունը մարմնապես, և գիտակցենք, որ մենք ընդունված ենք Սիրելիի միջոցով. «Եվ դուք Նրանով լցված եք, որ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը» (Կողոսացիս 2.10): Աստվածաշնչի արձագանք, 1892թ. փետրվարի 15:YRPArm 166.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents