Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՎԵՏԱՐԱՆԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԵՏ ՏՆԻՑ ՏՈՒՆ ԳՆԱԼՈՎ ՄԱՅԻՍ 18

    Եվ Իր տասներկու աշակերտներին մեկտեղ կանչեց և նրանց զո-րություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու: Եվ նրանց ուղարկեց Աստծո արքայությունը քարոզելու և հիվանդներին բժշկելու: Եվ ասաց նրանց. Ոչինչ վեր չառնեք ճանապարհի համար, ոչ գավազան, ոչ պարկ, ոչ հաց, ոչ արծաթ, ոչ երկուերկու վերարկու ունենալ: Եվ ո՜ր տուն որ մտնեք’ այնտեղ մնացեք և այնտեղից դուրս գնացեք: Ղուկաս 9.1-4:YRPArm 149.1

    Տերը կոչ է անում Իր ժողովրդին ավետարանչական ծառայության տարբեր ուղղություններ ստանձնել: Կյանքի ճանապարհի գլխավոր և երկրորդական մասերում գտնվողները պետք է լսեն Ավետարանի լուրը: Եկեղեցու անդամները պետք է ավետարանչական աշխատանք կատարեն իրենց հարևանների տներում, ովքեր դեռևս լիովին չեն ընդունել այս ժամանակների ճշմարտության ապացույցը:YRPArm 149.2

    Նրանք, ովքեր ստանձնում են այս գործը, թող որ Քրիստոսի կյանքը դարձնեն իրենց մշտական ուսումնասիրության առարկան: Թող որ նրանք վճռական լինեն’ օգտագործելով յուրաքանչյուր ունակություն Տիրոջ ծա-ռայության համար: Անկեղծ ու անեսասեր ջանքերին կհետևեն թանկագին արդյունքներ: Աշխատողները Մեծագույն Ուսուցչից կստանան ամենա-բարձր կրթությունը: Բայց նրանք, ովքեր չեն փոխանցում իրենց ստացած լույսը, մի օր կգիտակցեն, որ սարսափելի կորուստ են կրել:YRPArm 149.3

    Աստծո ժողովրդից շատերը պետք է մեր գրքերով գնան այն վայրերը, որտեղ երրորդ հրեշտակի լուրը երբեք չի հայտարարվել: Սիրտը Սուրբ Հոգով լցված գրական ավետարանչի աշխատանքը հղի է բարու համար հիանալի հնարավորություններով: Սիրով և պարզությամբ տնից տուն ճշմարտության ներկայացումը համահունչ է այն հրահանգներին, որոնք Քրիստոսը տվեց իր աշակերտներին, երբ նրանց ուղարկեց իրենց առաջին ավետարանչական ճամփորդությանը: Փառքի երգերով, խոնարհ ու սրտանց աղոթքով և ընտանիքի շրջանակում ճշմարտության պարզ ներկայացմամբ շատերին կշահենք: Աստվածային Աշխատակիցը ներկա կլինի սրտերը համոզելու համար: «Ես ձեզ հետ եմ ամեն օր» (Մատթեոս 28.20)’ Նրա խոստումն է: Նման Օգնականի առատ ներկայության երաշխիքով մենք կարող ենք աշխատել հավատով, հույսով ու քաջությամբ:YRPArm 149.4

    Պետք է վերջ դնել Աստծո ծառայության մեր միօրինակությանը: Եկե-ղեցու յուրաքանչյուր անդամ պետք է ներգրավված լինի յուրահատուկ ծառայության մեջ Տիրոջ համար: Թող նրանք, ովքեր հաստատված են ճշմարտության մեջ, գնան հարևան վայրեր և հանդիպումներ կազմա-կերպեն մարդկանց հետ: Թող որ Աստծո Խոսքը կարդացվի, և թող որ այնպիսի գաղափարներ արտահայտվեն, որ հեշտությամբ հասկանան բոլորը: Ռևյու ընդ Հերալդ, 1904թ. մայիսի 5:YRPArm 149.5