Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԴԵՊԻ ԵՐԿԻՆՔ ՆԱՅՈՂ ԱՉՔԵՐ հոկտեմբեր 13

    Բայց մեր քաղաքականությունը երկնքում է, որ այնտեղից սպասում ենք Փրկչին’ Տեր Հիսուս Քրիստոսին: Փիլիպպեցիս 3.20:YRPArm 302.1

    Արդյո՞ք մենք չպետք է հեռացնենք մեր մեղքերն արդարությամբ, և մեր քաղաքականությունը երկնքում լինի, որտեղից սպասում ենք մեր Փրկչին: Արդյո՞ք չպետք է խոսենք մեր Փրկչի մասին այնքան, մինչև այդ անելը մեզ համար բնական դառնա: Եթե մենք ճիշտ չկարգավորենք մեր քաղաքականությունը, չենք տեսնի Աստծո փրկությունը: Սատանան կտիրանա սրտին, և մենք կդառնանք ցածր և հեշտամոլ: Եկեք վեհացնենք մեր մտքերը և կառչենք իրական արժեք ունեցող բաներին’ ստանալով կրթություն այստեղ, որը մեծ արժեք կունենա գալիք աշխարհում: Արդյո՞ք չպետք է փնտրենք Աստծուն ջերմեռանդությամբ, ապաշխարենք մեր ուրացությունների համար, վշտանանք, որ արհամարհել ենք Նրա Խոսքը, որ ճշմարտությունը լավ չենք ճանաչում, և դառնանք Նրան մեր ողջ սրտով, որպեսզի Նա կարողանա բուժել մեզ և ազատորեն մեզ սիրել: Եկեք այսօր քայլ կատարենք դեպի երկինք:YRPArm 302.2

    Վերջին անձրևը պետք է թափվի Աստծո ժողովրդի վրա: Հզոր հրեշտակ կիջնի երկնքից, և ամբողջ երկրագունդը կլուսավորվի Նրա փառքով: Պատրա՞ստ ենք մենք մասնակցել երրորդ հրեշտակի փառահեղ գործին: Մեր անոթները պատրա՞ստ են ստանալու երկնային թարմությունը: Ունե՞նք արդյոք պղծություն և մեղք մեր սրտում: Եթե այո, ապա եկեք մաքրենք հոգու տաճարը և պատրաստվենք վերջին անձրևի հեղումներին: Տիրոջ ներկայությունից եկող թարմությունը երբեք չի այցելի անմաքրությամբ լի սրտերին: Թող Աստված օգնի մեզ մահանալ ես-ի համար, որ Քրիստոսը’ փառքի հույսը, ձևավորվի մեր ներսում:YRPArm 302.3

    Ես պետք է ունենամ Աստծո Հոգին իմ սրտում: Ես երբեք չեմ կարող առաջ տանել Աստծո մեծ գործը, եթե Սուրբ Հոգին ինձ վրա չէ: «Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, ով Աստված» (Սաղմոս 42.1): Դատաստանի օրը կախված է մեզ վրա: Միայն թե կարողանայինք լվանալ մեր բնավորության հանդերձները և դրանք ճերմակ դարձնեինք Գառի արյամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 21:YRPArm 302.4