Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՎԱՌՎՈՂ ԿՐԱԿ ՀՈՒՆՎԱՐ 14

    Եվ ես ասացի. Նրան չհիշեմ և չխոսեմ այլևս նրա անունով, այն ժամանակ սրտիս մեջ վառված կրակի պես դարձավ’ ոսկորներումս պահված, և ես հոգնեցի կրելուց և չկարողացա: Երեմիա 20.9:YRPArm 20.1

    Աստված կօգտագործի խոնարհ մարդկանց ներկա ճշմարտության լուրը հասցնելու համար: Այս մարդկանցից շատերը, Սուրբ Հոգուց դրդված, կշտապեն այս ու այն կողմ՜ խավարի մեջ գտնվողներին լույսը հասցնելու համար: Ճշմարտությունը կարծես կրակ լինի նրանց ոսկրերի մեջ, որը լցնում է նրանց խավարի մեջ գտնվողներին լուսավորելու վառվող ցան-կությամբ: Շատերը, նույնիսկ անուսում մարդկանց շրջանում, կհռչակեն Աստծո Խոսքը: Երեխաները, Սուրբ Հոգուց դրդված, կհայտարարեն երկնքի լուրը: Հոգին կթափվի նրանց վրա, ովքեր տեղ են տալիս Նրա հուշում-ներին: Թողնելով մարդկանց պարտադիր կանոններն ու շարժումները’ նրանք կմիանան Տիրոջ բանակին:YRPArm 20.2

    Սովորական կենսակերպ վարող մարդիկ, Տիրոջ Հոգուց դրդված, ապագայում կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու կգնան ողորմության վերջին լուրը տարածելու: Հնարավորինս արագ նրանք պետք է պատրաստվեն աշխատանքին, որպեսզի հաջողությունը թագադրի նրանց ջանքերը: Նրանք համագործակցում են երկնային գործակալությունների հետ, քանի որ կամենում են ծառայել Տիրոջ գործին: Ոչ ոք իրավունք չունի խանգարել այս աշխատողներին: Նրանք պետք է վստահեն Աստծուն մեծագույն հանձնարարությունը կատարելիս: Նրանց մասին չպետք է որևէ ծաղրական խոսք ասվի, քանի որ երկրագնդի խստաշունչ վայրերում նրանք ցանում են Ավետարանի սերմը:YRPArm 20.3

    Կյանքի լավագույն արժեքները’ պարզությունը, ազնվությունը, ճշմարտացիությունը, մաքրությունը, անարատ ամբողջականությունը, չեն գնվում և չեն վաճառվում, դրանք անվճար են տրվում և’ անգետներին, և’ կրթվածներին, և’ սևամորթներին, և’ սպիտակամորթներին, և’ խոնարհ գյուղացուն, և’ գահի վրա բազմած թագավորին: Խոնարհ մշակները, ովքեր հույսը դնում են ոչ թե իրենց ուժի վրա, այլ աշխատում են պարզությամբ’ մշտապես վստահելով Աստծուն, կկիսեն Փրկչի ուրախությունը: Նրանց համառ աղոթքները հոգիներ կբերեն խաչի մոտ: Նրանց ինքնազոհ ջանքերի հետ համատեղ աշխատող Հիսուսը կդիպչի սրտերին’ հրաշքով հոգիներ դարձի բերելով: Կանայք և տղամարդիկ կհամախմբվեն եկեղեցու շրջանակներում: Կկառուցվեն հավաքատեղիներ և դպրոցներ: Մշակների սրտերն ուրախությամբ կլցվեն, երբ նրանք տեսնեն Աստծո փրկությունը: Վկայություններ եկեղեցու համար, 7.26-28:YRPArm 20.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents