Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՆԵՐՇՆՉՎԱԾ ԵՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՈՍՏՈՍ 8

    Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղոր-դություն ունենաք մեզ հետ. և մեր հաղորդությունը Հոր հետ և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ։ Ա Հովհաննես 1.3:YRPArm 234.1

    Գործն սկսվեց անկայուն և անորոշ ձևով’ շարունակելով աճել և թափ առնել: Տպագրատներն ու առաքելությունները շատ երկրներում վկայում են դրա աճի մասին: Ուղեպարկով փոստ տեղափոխված մեր առաջին թերթի տպագրության փոխարեն մեր բազմազան պարբերականների հարյուր հազարավոր օրինակներ այժմ ամեն ամիս ուղարկվում են տպագրական գրասենյակներ: Աստծո ձեռքն Իր գործի վրա է, որպեսզի այն բարգավաճի:YRPArm 234.2

    Իմ կյանքի հետագա պատմությունը կներառի մեր մեջ առաջացած բազմաթիվ ձեռնարկությունների պատմությունը, որոնց հետ իմ կյանքի գործը սերտորեն միախառնվել է: Այս հաստատությունների վերա-կառուցման համար ես ու ամուսինս աշխատել ենք գրչով և ձայնով: Հակիրճ նշելու համար ասեմ, որ այս ակտիվ և զբաղված տարիների փորձը մշտապես գերազանցել է այս նախագծի սահմանները: Գործին խոչընդոտելու և աշխատողներին կործանելու սատանայի ջանքերը չեն դադարել, սակայն Աստված հոգ է տանում Իր ծառաների և Իր գործի մասին:YRPArm 234.3

    Վերանայելով մեր անցած պատմությունը’ մեր ներկա վիճակին հաս-նելուն ուղղված յուրաքանչյուր քայլն անելիս ես կարող եմ ասել’ փա՜ռք Աստծուն: Երբ տեսնում եմ, թե Աստված ինչ է անում, լցվում եմ զարմանքով և վստահությամբ Քրիստոսի նկատմամբ’ որպես Առաջնորդի: Մենք ապագայից վախենալու ոչինչ չունենք, միայն թե չմոռանանք այն ուղին, որով Նա մեզ առաջնորդել է, և չմոռանանք Նրա ուսմունքը մեր անցած պատմության մեջ:YRPArm 234.4

    Մենք պարտական ենք Աստծո առաջ’ օգտագործելու յուրաքանչյուր առավելություն, որ Նա մեզ է վստահել’ գեղեցկացնելու ճշմարտությունը բնավորության սրբությամբ և ուղարկելու նախազգուշացման, մխիթա-րության, հույսի և սիրո լուրեր նրանց, ովքեր են սխալի և մեղքի խավարում են: Կյանքի ուրվագծեր, 196:YRPArm 234.5