Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՔՐԻՍՏՈՍԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ դեկտեմբեր 2

    Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում, և ամենը կատարելով հաստատ կանգնել, արդ հաստատ կանգնեք ձեր մեջքերը ճշմարտությամբ գոտևորված, և արդարության զրահը հագած, և ձեր ոտքերը կոշիկ հագած խաղաղության Ավետարանի պատրաստությունով: Եվ ամենի վրա հավատի վահանն առեք, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել: Եվ փրկության սաղավարտն առեք, և Հոգու սուրը, որ Աստծո խոսքն է: Եփեսացիս 6.13-17:YRPArm 354.1

    Ճակատամարտին մասնակցող զինվորները պետք է դժվարությունների և բարդությունների հանդիպեն: Նրանց տրվում է վատորակ սնունդ, և շատ հաճախ՝ սահմանափակ քանակությամբ: Նրանք ամեն օր երկար ճանապարհ են անցնում, շատ դեպքերում՝ քարքարոտ վայրերով և կիզիչ արևի տակ, գիշերները վրան են խփում կամ քնում չոր գետնին՝ միայն երկնքի ամպհովանու ներքո: Քրիստոսի զինվորներին սպառնում են տեղատարափ անձրևներն ու ընկճող սառնամանիքները, քաղցը, ուշաթափությունները, նրանք պարզապես ուժասպառ են լինում’ դառնալով ոսոխի թիրախ: Այդպես նրանք սովորում են, թե ինչ է նշանակում դժվարությունը: Քրիստոսի բանակի ցանկում ներառված-ներից ակնկալվում է շատ բարդ աշխատանք և տոկունություն ցավոտ փորձություններին՝ հանուն Քրիստոսի: Բայց նրանք, ովքեր տառապում են հանուն Նրա, կթագավորեն Նրա հետ:YRPArm 354.2

    Մեզանից ո՞վ է ծառայության մեջ մտել’ ակնկալելով կյանքի հարմա-րավետություն, որ կարող է ծառայությունից դուրս գալ, երբ ցանկանա’ մի կողմ դնելով զինվորի սպառազինությունը և հագնելով քաղաքացիական զգեստը, քնելով ծառայության դիրքում’ այդպիսով հանդիմանության արժանացնելով Աստծո գործը: Հեշտ կյանքի սիրահարների համար չէ ինքնամերժումը և համբերատար տոկունությունը, և երբ մարդկանցից պահանջվում է հզոր գործ անել Աստծո համար, նրանք պատրաստ չեն պատասխանել. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Բարդ և հոգնեցուցիչ աշխատանք պետք է կատարվի, և երանելի են նրանք, ովքեր պատրաստ են դա անել, երբ կանչվում են դրան:YRPArm 354.3

    Մենք հիմա մարտի դաշտում ենք: Հանգստի, հեշտ կյանքի ձգտման և եսասիրական հաճույքների ժամանակ չկա: Մեկ առավելություն շահելուց հետո դուք պետք է կրկին մարտի դուրս գաք, դուք պետք է շարունակեք նվաճել՝ հավաքելով թարմ ուժեր նոր պայքարի համար: Տարած յուրաքանչյուր հաղթանակ ավելացնում է համարձակությունը, հավատը և վճռականությունը: Աստվածային զորությամբ դուք ավելին կապացուցեք, քան ձեր թշնամիների հետ մրցակցությամբ: Ժամանակների նշանները, 1891թ. սեպտեմբերի 7: YRPArm 354.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents