Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՕԳՈՍՏՈՍ 21

    Եվ ասաց ինձ. Պետք է դու դարձյալ մարգարեանաս ժողովուրդների և ազգերի և լեզուների և շատ թագավորների վրա: Հայտնություն 10.11:YRPArm 247.1

    Մեր հրատարակչական գործը հիմնադրվել է Աստծո ուղղորդմամբ և Նրա յուրահատուկ վերասկողության ներքո: Այն ստեղծվել է յուրահատուկ նպատակ իրականացնելու համար: Յոթերորդ օրվա ադվենտիստներին ընտրել է Աստված՝ որպես աշխարհից առանձնացված յուրահատուկ ժողովուրդ: Ճշմարտության մեծագույն կտրիչով Նա առանձնացրել է նրանց աշխարհի քարհանքից և բերել Իր հետ կապի մեջ: Նա դարձրել է նրանց Իր ներկայացուցիչները և կանչել լինելու Իր դեսպանները փրկության վերջին գործում: Մահկանացուներին երբևէ վստահված ճշմարտության մեծագույն հարստությունը, Աստծուց մարդուն ուղարկված ամենահանդիսավոր և սարսափազդու զգուշացումները տրվել են նրանց՝ փոխանցելու աշխարհին, և այս գործի իրականացման մեջ մեր հրատարակչական տները գտնվում են ամենաարդյունավետ գործակա-լությունների շարքում:YRPArm 247.2

    Այս հաստատությունները պետք է կանգնեն որպես Աստծո վկաներ, ժողովրդի համար արդարության ուսուցիչներ: Դրանցից ճշմարտությունը պետք է առաջ գնա բոցավառ ջահի պես: Ինչպես վտանգավոր ափին փարոսի մեծ լույսը՝ դրանք մշտապես պետք է լույսի ճառագայթներ ու-ղարկեն աշխարհի խավարի մեջ՝ զգուշացնելու մարդկանց այն վտանգների մասին, որոնք սպառնում են նրանց կործանմամբ:YRPArm 247.3

    Մեր հրատարակչական տներից դուրս եկած հրատարակությունները պետք մարդկանց նախապատրաստեն Աստծուն դիմավորելուն: Աշ-խարհում դրանք պետք է անեն այն գործը, որն արեց Հովհաննես Մկրտիչը հրեա ազգի համար: Նախազգուշացման զարմանալի լուրերով Աստծո մարգարեն արթնացնում էր մարդկանց աշխարհային նիրհից: Նրա միջոցով Աստված հեռացած Իսրայելին կանչեց ապաշխարության: Ճշմարտության ներկայացմամբ նա մերկացրեց հանրահայտ մոլորու-թյունները: Ի հակադրություն իր ժամանակների կեղծ տեսությունների՝ ճշմարտությունը նրա ուսմունքում կանգնեց որպես հավերժական վստահություն: Հովհաննեսի լուրն էր. «Ապաշխարեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը” (Մատթեոս 3.2): Այս նույն լուրը մեր հրատարակչական տների հրատարակությունների միջոցով այսօր տրվում է աշխարհին: Վկայություններ եկեղեցու համար 7.138, 139: YRPArm 247.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents