Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 10

    Ամեն խոնարհությունով և հեզությունով և երկայնմտությունով, սիրով իրար համբերելով։ Եփեսացիս 4.2:YRPArm 78.1

    Ես հրավիրում եմ ձեզ նայել Գողգոթայի Մարդուն: Նայեք Նրան, Ում գլուխը զարդարված էր փշե պսակով, Ով կրեց ամոթի խաչը, Ով քայլ առ քայլ իջավ նսեմացման կածանով: Նայեք Նրան, Ով ցավերի Մարդ էր, ծանոթ էր վշտի հետ, Ով արհամարհված և մերժված էր մարդկանցից: «Հիրավի՜ Նա մեր ցավերը վեր առավ և մեր վշտերը բեռնեց Իր վրա” (Եսայիա 53.4): «Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօ-րենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (համար 5): Նայեք Գող-գոթային, մինչև որ ձեր սրտերը հալվեն Աստծո Որդու հրաշալի սիրուց: Նա արեց ամեն ինչ, որպեսզի ընկած մարդը բարձրանա և մաքրագործվի:YRPArm 78.2

    Եվ այսքանից հետո չխոստովանե՞նք Նրան մեր մեղքերը: Արդյո՞ք Քրիստոսի կրոնը նսեմացնում է այն ընդունողին: Ո'չ, Գողգոթայի Մարդուն քայլ առ քայլ հետևելը նսեմացում չէ: Եկեք օրեցօր նստենք Հիսուսի ոտքերի առաջ և սովորենք Նրանից’ մեր դարձով, մեր վարքագծով, հա-գուկապով և մեր բոլոր գործերով ի ցույց դնելու այն փաստը, որ Տերը ղեկավարում է մեզ և թագավորում է մեզ վրա: Աստված մեզ կոչ է անում քայլել Քրիստոսով փրկագնվածների համար նախատեսված արահետով. մենք չպետք է քայլենք աշխարհում: Մենք պետք է ամեն ինչ հանձնենք Աստծուն և մարդկանց առաջ դավանենք Քրիստոսին:YRPArm 78.3

    «Եվ ով որ Ինձ ուրանա մարդկանց առաջին, Ես էլ կուրանամ նրան Իմ Հոր առաջին, որ երկնքումն է” (Մատթեոս 10.33): Ի՞նչ իրավունք ունենք քրիստոնյաներ կոչվելու, եթե շարունակում ենք ուրանալ մեր Տիրոջը կյանքում և գործերում: «Եվ ով որ չի առնում իր խաչը և Իմ հետևից գալիս, նա Ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, կկորցնի այն, և ով որ իր անձն Ինձ համար կորցրեց, նա կգտնի այն” (համարներ 38, 39): Օրեցօր մենք պետք է մերժենք մեր ես-ը, բարձրացնենք մեր խաչն ու հետևենք մեր Վարդապետի քայլերին:YRPArm 78.4

    Թող որ Սուրբ Հոգու մկրտությունը գա ձեզ վրա, որպեսզի լցվեք Աստծո Հոգով: Այնուհետև օրեցօր ավելի ու ավելի կհամապատասխանեք Քրիստոսի պատկերին, և ձեր կյանքի յուրաքանչյուր գործողություն իրականացնելիս հարցը կլինի. «Արդյո՞ք դա կփառավորի իմ Տիրոջը”: Համբերատարությամբ հավատարիմ մնալով բարի գործեր անելուն’ դուք կգտնեք փառք և պատիվ և կստանաք անմահության պարգևը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մայիսի 10: YRPArm 78.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents