Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 13

    Նա իր բերանը բացում է իմաստությունով, և նրա լեզվի վրա շնորհալի օրենք կա։ Առակաց 31.26:YRPArm 81.1

    Տերը մեծապես կօգնի մեզանից յուրաքանչյուրին ես-ը հաղթելու և նվաճելու ծանր գործում: Թող որ բարության օրենքը լինի ձեր շուրթերին, իսկ շնորհի յուղը’ ձեր սրտերում: Դրանք հիանալի արդյունքներ կտան: Դուք կլինեք քնքուշ, կարեկից, քաղաքավարի: Ձեզ հարկավոր են այս բոլոր շնորհները: Սուրբ Հոգին պետք է ստանալ և բերել սեփական բնավորություն, այնուհետև այն կլինի ինչպես խնկարկող սուրբ կրակ, որը կբարձրանա Աստծո մոտ ոչ դատապարտող շուրթերից. այն կլինի մարդկանց հոգիները բժշկող, իսկ ձեր դեմքը կարտահայտի աստվածային պատկերը:YRPArm 81.2

    Ոչ մի սուր, քննադատական, անտաշ կամ խիստ խոսք չպետք է ասվի: Սա սովորական կրակ է, որը պետք է այսուհետ բացակայի մեր խորհուրդներից և մեր եղբայրների հետ շփումից: Աստված պահանջում է, որ Իր ծառայությունն իրականացնող յուրաքանչյուր ոք վառի իր կրակարանը սուրբ ածխի կրակով: Հասարակ, խիստ ու կոպիտ բառերը, որոնք այդքան պատրաստակամորեն դուրս են գալիս ձեր շուրթերից, պետք է զսպվեն, և Աստծո Հոգին պետք է խոսի մարդու միջոցով: Տեսնելով Քրիստոսի բնավորությունը’ դուք կվերափոխվեք Նրա նմանությամբ: Միայն Քրիստոսի շնորհը կարող է փոխել ձեր սիրտը, այնուհետև կարտացոլեք Տեր Հիսուսի պատկերը: Աստված մեզ կոչ է անում լինել Իր նման’ մաքուր, սուրբ և անպիղծ: Մենք պետք է կրենք աստվածային պատկերը: ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, 3.1164, Էլեն Ուայթի մեկնաբանություններ:YRPArm 81.3

    Մենք կարող ենք խոսել Սուրբ Հոգու օրհնությունների մասին և աղոթել դրանք ստանալու համար, սակայն մինչև Աստծո Սուրբ Հոգին չի աշ-խատում մարդու հետ, պարզ չի դառնում, որ մարդն Աստծո հետ է: Երբ Հոգին կռի և ձևավորի բնավորությունն աստվածային նմանությամբ, Նա անսխալ կերպով կբացահայտվի յուրաքանչյուր մեր արտաբերած խոսքում և այն ամենում, ինչ մենք անում ենք’ ցույց տալով աշխարհին, որ ընդգծված տարբերություն կա լույսի և խավարի զավակների միջև: Տերն ուզում է, որ մենք ամուր կանգնենք մեր հավատի ճանապարհին’ մեկ անգամ սուրբ դառնալով: Մենք պետք է սիրով խոսենք ճշմարտության մասին: Մեր մեծագույն Ուսուցիչն ասում է. «Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք: Որովհետև Իմ լուծը քաղցր է, և իմ բեռը’ թեթև» (Մատթեոս 11.29, 30): Նամակ 84, 1899թ.: YRPArm 81.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents