Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՆՈՅեմբեր 11

    Եվ Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և գի-տենալով, որ առանց ուսմունքի և տգետ մարդիկ են’ զարմանում էին. Միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին: Գործք առաքելոց 4.13:YRPArm 332.1

    Եթե մենք դուռը բացենք Հիսուսի առաջ, Նա ներս կգա և կապրի մեզ հետ: Մեր ուժը մշտապես կամրապնդվի Նրա փաստացի ներկայացուցչի’ Սուրբ Հոգու կողմից:YRPArm 332.2

    Ճշմարտությունը կենդանի սկզբունք է, որն ընկալման վրա պետք է փայլի թանկագին պարզությամբ, իսկ հետո, օ՜, հետո ժամանակն է խոսել կենդանի Քրիստոսից եկող բառերը: «Մենք Աստծո գործակիցներ ենք” (Ա Կորնթացիս 3.9):YRPArm 332.3

    Վերջին անձրևի հեղման տակ մարդկանց հորինվածքները, ծրագրերը կփլուզվեն, մարդկային հեղինակության սահմանները կնմանվեն կոտրված եղեգի, և Սուրբ Հոգին համոզիչ ուժով կխոսի կենդանի մարդու միջոցով: Այն ժամանակ ոչ ոք չի նայի նախադասությունների կառուց-վածքին կամ քերականության անսխալությանը: Կենդանի ջուրը կհոսի Աստծո սեփական ուղիներում: Ես վստահ եմ, որ երկինքը լիքն է առատ գանձերով, որոնք ազատորեն կտրվեն բոլոր նրանց, ովքեր կյուրացնեն դրանք: Եվ այդպիսով հարստացած՝ նրանք էլ այդ գանձերն առատորեն կփոխանցեն ուրիշներին: Ես գիտեմ, որ սա է ճշմարտությունը:YRPArm 332.4

    Մենք պետք է ձեռք բերենք ամենօրյա առատ աղոթքի փորձառություն: Մենք պետք է լինենք համառ այրու նման. գիտակցելով իր կարիքը՝ նա հաղթեց անիրավ դատավորին պարզապես իր վճռական խնդրանքների ուժով: Մենք Աստծուն կխնդրենք անել այս ամենը մեզ համար, քանի որ դա մեր փորձին խորություն և հաստատունություն կհաղորդի: Աստծուն որոնող սիրտը պետք է ջերմեռանդ լինի: Նա պարգևատրում է բոլոր նրանց, ովքեր ջանասիրաբար փնտրում են Իրեն:YRPArm 332.5

    Մենք ցանկանում ենք, որպեսզի ճշմարտությունը մարդկանց սրտերին հասցնեն այն մարդիկ, ովքեր մկրտվել են Քրիստոսի և Նրա արյան գնի սուրբ սիրով, ովքեր խորապես ազդված են այն ճշմարտությամբ, որը ներկայացնում են ուրիշներին, և ովքեր կիրառում են նույնն իրենց սեփական կյանքում: Վեհաժողովի օրաթերթ, 1895թ. փետրվարի 15:YRPArm 332.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents