Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 5

    Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով’ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն: Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Հիսուսում: Փիլիպպեցիս 4.6, 7:YRPArm 73.1

    Աշխարհի Փրկիչը փորձում էր վշտացած աշակերտների սրտերին բերել ամենաուժեղ սփոփանքը: Եվ թեմաների լայն ընտրանուց Նա ընտրեց Սուրբ Հոգու թեման, որը պետք է ոգեշնչեր և մխիթարեր նրանց սրտերը: Եվ թեպետև Հիսուսը մեծամասամբ խոսում էր Սուրբ Հոգուն առնչվող թեմաների շուրջ, եկեղեցիներում այսօր քիչ են անդրադառնում դրան: Սուրբ Հոգու անունն ու ներկայությունը համարյա թե արհամարհվում են, թեև աստվածային ազդեցությունը կարևոր է քրիստոնյայի բնավորության կատարելագործելու համար:YRPArm 73.2

    Ոմանք խաղաղ չեն, անհանգիստ են, շարունակական դժգոհության վիճակում են և թույլ են տալիս, որպեսզի ներքին մղումներն ու կիրքը կառավարեն իրենց սրտերը: Նրանք չգիտեն՝ ինչ ասել է վերապրել խա-ղաղություն և հանգիստ Քրիստոսում: Նրանք նման են խարիսխ չունեցող նավի, որը քշվում է քամուց և դեսուդեն նետվում: Այդպիսիք չեն առաջնորդվում Սուրբ Հոգով և նման են փոթորկուն ծովի: Իսկ նրանք, ում միտքը կառավարվում է Սուրբ Հոգով, քայլում են հեզությամբ և խո-նարհությամբ, քանի որ աշխատում են Քրիստոսի գծած սահմանների ներսում. նրանք կմնան կատարյալ խաղաղության մեջ:YRPArm 73.3

    Տերը մեզ տվել է աստվածային տեղեկատու գիրք, որով կարող ենք իմանալ Նրա կամքը: Նրանք, ովքեր եսակենտրոն են, ինքնավստահ, չեն զգում Աստվածաշունչն ուսումնասիրելու կարիքը և մեծապես դժգոհում են, երբ ուրիշներն իրենց նման չեն և չունեն միևնույն արատավոր մտքերն ու միևնույն խեղաթյուրված հեռանկարը: Իսկ նա, ով առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից, իր խարիսխը գցում է վարագույրի ներսի կողմում, ուր Հիսուսը մտավ մեզ համար: Նա ուսումնասիրում է Սուրբ Գիրքը եռանդուն ջանասիրությամբ և փնտրում է լույս ու գիտություն՝ ամեն քայլափոխում իր ընթացքը շրջապատող շփոթմունքի և վտանգի մեջ առաջնորդվելու համար: Նրանք, ովքեր անհանգիստ են, դժգոհում են, տրտնջում են, Աստվածաշունչը կարդում են իրենց ընթացքն արդարացնելու նպատակով, ուրեմն արհամարհում կամ ուրանում են Աստծո խորհուրդները: Եվ նա, ով ունի խաղաղություն, իր կամքը դրել է Աստծո կամքի կողքին և ցանկանում է հետևել աստվածային առաջնորդությանը: Ժամանակների նշանները, 1893թ. օգոստոսի 14:YRPArm 73.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents