Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՍեՊՏեՄԲեՐ 23

    Եվ առաքյալները մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար, և մեծ շնորհք կար նրանց ամենի վրա: Գործք առաքելոց 4.33:YRPArm 281.1

    Քրիստոսի խաչելությունից հետո աշակերտները անօգնական, հու-սալքված խումբ էին, ինչպես հոտն առանց հովվի: Նրանց Տերը մերժվել էր, դատապարտվել և գամվել անարգանքի խաչին: Հրեա քահանաներն ու ղեկավարներն արհամարհանքով հայտարարեցին. «Ուրիշներին ազատեց, Ինքն Իրեն չի կարողանում ազատել, թե որ Իսրայելի թագավորն է, իջնի հիմա խաչից, և կհավատանք Դրան» (Մատթեոս 27.42): Սակայն այդ խաչը’ նախատինքի և կտտանքի այդ խորհրդանիշը, աշխարհին հույս և փրկություն բերեց: Աշակերտները համախմբվեցին, նրանց հուսահատությունն ու անօգնականությունը լքեցին նրանց: Նրանց բնավորությունը վերափոխվեց, և նրանք միավորվեցին քրիստոնեական սիրո կապերով: Նրանք համեստ մարդիկ էին, առանց հարստության և առանց զենքի: Նրանց հարստությունն ու զենքն Աստծո Խոսքն էր ու Հոգին: Հրեաները նրանց համարում էին տգետ ձկնորսներ: Սակայն Քրիստոսի զորությամբ նրանք առաջ գնացին՝ վկայելու ճշմարտությունն ու հաղթահարելու ամեն ընդդիմություն: Կրելով աստվածային սպառազինությունը’ նրանք գնում էին պատմելու մսուրի և խաչի հիասքանչ պատմությունը: Առանց երկրային պատվի ու ճանաչման՝ նրանք հավատի հերոսներ էին: Նրանց պերճախոս շուրթերը հնչեցնում էին աստվածային խոսքեր, որոնք ցնցեցին աշխարհը:YRPArm 281.2

    Փրկչին մերժողներն ու խաչողներն ակնկալում էին գտնել Նրա աշա-կերտներին վհատված, ընկճված և նաև պատրաստ ուրանալու իրենց Տիրոջը: Նրանք ապշահար լսեցին աշակերտների պարզ, համարձակ վկայությունը, որը տրված էր Սուրբ Հոգու ներգործությամբ: Աշակերտները խոսում և գործում էին ճիշտ այնպես, ինչպես իրենց Ուսուցիչն էր խոսում և գործում, և բոլոր նրանց լսողներն ասացին. «Նրանք եղել են Հիսուսի հետ և սովորել են Նրանից»:YRPArm 281.3

    Առաջ ընթանալով և ամենուր քարոզելով Հիսուսին՝ առաքյալներն անում էին շատ քայլեր, որոնք չէին արժանանում հրեա ղեկավարների հավանությանը: Մարդիկ փողոց էին դուրս բերում իրենց հիվանդներին և պիղծ հոգիներով բռնվածներին, նրանց շուրջն ամբոխներ էին հավաքվում, և բժշկվածները գովք էին անում Աստծուն և փառաբանում էին Նրա անունը, Ում հրեաները դատապարտեցին, փշե պսակ դրեցին գլխին և մտրակեցին ու խաչեցին: Ժամանակների նշանները, 1899թ. սեպտեմբերի 20:YRPArm 281.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents