Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԵՏԵՎԵԼՈՎ ՕՐԻՆԱԿԻՆ դեկտեմբեր 27

    Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցիք, որ Քրիստոսն էլ չարչարվեց և ձեզ էլ օրինակ թողեց, որ Նրա հետքերին հետևեք, որ մեղք չգործեց, և նենգություն չգտնվեց Նրա բերանում, որ նախատվելիս փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, բայց դատաստանը հանձնում էր արդար դատավորին, որ Ինքը մեր մեղքերն Իր մարմնում խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով’ արդարության համար ապրենք, որ Նրա խոցերով բժշկվեցիք: Ա Պետրոս 2.21-24:YRPArm 379.1

    Հիսուսը տառապեց մեր բոլոր տառապանքներով, և մեր փրկության Հրամանատարը կատարյալ դարձավ տառապանքի միջոցով: Այս կյանքում մենք պետք է ապացուցենք’ արդյո՞ք կկարողանանք անցնել Աստծո ստուգումը: Սատանայի գայթակղությունները կգան մեզ վրա, և մենք կհոգնենք, սակայն ամենակարևոր հարցը կլինի. «Մենք պետք է լինենք հաղթվողնե՞ր, թե՞ հաղթողներ»: Ինչպես մեր մեծագույն Օրինակը, մենք կարող ենք դիմավորել սատանային Աստծո Խոսքի զենքով’ ասելով նրան, երբ նա փորձի դրդել մեզ չարության. «Գրված է” (Մատթեոս 4.4): Սատանան ավելի լավ գիտի, թե ինչ է գրված, քան շատ քրիստոնյաներ, քանի որ նա Աստվածաշնչի եռանդուն ուսումնասիրող է, աշխատում է ճշմարտությունը կանխելու համար և առաջնորդում է մարդկանց անհնազանդության ճանապարհով: Նա խոչընդոտում է Աստծո Խոսքի ուսումնասիրությունը, քանի որ գիտի, որ այն իր դեմ է վկայում, որ իր գործերը չար են: Այն նկարագրում է իրեն որպես հավատուրաց հրեշտակ, ով ընկավ երկնքից և իր հետևից տարավ երկնքի հրեշտակներից շատերին իրենց Արարչի դեմ ապստամբության ժամանակ:YRPArm 379.2

    Սատանան մշտապես փորձում է շեղել մարդկանց մտքերն Աստծուց և Նրա Խոսքից: Նա գիտի, որ եթե կարողանա ստիպել մարդկանց անտեսել Աստծո Խոսքը, կարող է շուտով ստիպել նրանց նաև հեռանալ դրա սկզբունքներից, և վերջապես կարող է ստիպել մոռանալ իրենց Ստեղծողին: Նրանք այդ ժամանակ կընդունեն Աստծո և մարդու ոսոխի առաջարկություններն ու ցուցումները, և չար մարդիկ ու չար հրեշտակ-ները երկնքի Աստծո դեմ համադաշնություն կկազմեն:YRPArm 379.3

    Նրանք, ովքեր հավատարիմ լինեն Աստծուն, կլինեն փորձությունների և գայթակղությունների առարկա, սակայն եթե իսկապես նրանց կյանքն ամփոփվում է Աստծո մեջ’ Քրիստոսի հետ, նրանք կիմանան, թե ինչ է նշանակում ունենալ այն օրհնությունները, որոնք Աստված հեղում է հավատարիմների և հնազանդների վրա: Ժամանակների նշանները, 1893թ. օգոստոսի 28:YRPArm 379.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents