Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՈՒԺ ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՅեմբեր 29

    Եվ այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ կանգնած է քո ժողովրդի որդիների վրա, և նեղության ժամանակ կլինի, որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչ այս ժամանակը, և այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի’ ամեն, ով որ գտնվի գրքում գրված: Դանիել 12.1:YRPArm 350.1

    Քանի որ Քրիստոսի մարմնի անդամները մոտենում են իրենց հակա-մարտության վերջին փուլին’ «Հակոբի նեղության ժամանակին», նրանք կաճեն Քրիստոսում և առատապես հաղորդակից կլինեն Նրա Հոգուն: Քանի որ երրորդ լուրը դառնում է բարձր գոչ, և մեծ զորությունն ու փառքը ուղեկցում են փակման գործին, Աստծո հավատարիմ ժողովուրդը հաղորդակից կլինի այդ փառքին: Վերջին անձրևն է, որ վերածնում և ու-ժեղացնում է նրանց դժվարին ժամանակներն անցնելու համար: Նրանց դեմքերը կփայլեն երրորդ հրեշտակին ուղեկցող լույսի փառքից:YRPArm 350.2

    Ես տեսա, որ դժվարին օրերին Աստված հրաշալի կերպով պահպանում է Իր ժողովրդին: Քանի որ Հիսուսը տառապանքով հեղեց Իր սիրտն այգում, նրանք գիշեր ու ցերեկ ջերմեռանդ կգոչեն և կպայքարեն ազատագրման համար: Հրաման կարձակվի, որ նրանք պետք է արհամարհեն Շաբաթը’ չորրորդ պատվիրանը, և պատվեն առաջին օրը, այլապես կկորցնեն իրենց կյանքը: Սակայն նրանք տեղի չեն տա, ոտնակոխ չեն անի Տիրոջ Շաբաթը և չեն պատվի պապականության հաստատած կանոնները: Սատանայի հրեշտակներն ու չար մարդիկ կշրջապատեն նրանց և կծաղրեն, որովհետև կթվա, թե փախուստի ճանապարհ չկա նրանց համար: Սակայն նրանց խրախճանքի և հաղթանակի մեջտեղում կլսվի բարձր ամպրոպի որոտ որոտի հետևից: Երկիրը խավարել է և լուսավորվում է միայն երկնքից եկող փայլուն լույսով և սարսափելի փառքով, որովհետև Աստված խոսում է Իր խոսքն Իր սուրբ բնակավայրից:YRPArm 350.3

    Երկրի հիմքերը երերում են, շենքերը ճոճվում և ընկնում են սարսափելի թնդյունով: Ծովը եռում է ինչպես կաթսա, և ողջ երկրագունդն է սարսափելի խառնաշփոթության մեջ: Արդարների գերությունն ավարտ-ված է, և քաղցր ու հանդիսավոր շշունջով նրանք ասում են միմյանց. «Մենք ազատված ենք: Սա Աստծո ձայնն է”: Հանդիսավոր ակնածանքով նրանք լսում են այդ ձայնը: Վկայություններ եկեղեցու համար 1.353, 354:YRPArm 350.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents