Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՏԱՃԱՐՈՒՄ դեկտեմբեր 23

    Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան Իմ Աստծո տաճարում, և այլևս դուրս չի գնա, և նրա վրա կգրեմ Իմ Աստծո անունը, և Իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից իմ Աստծուց, և Իմ նոր անունը: Հայտնություն 3.12:YRPArm 375.1

    Մեզ կարող է հրաշալի թվալ այն, որ Քրիստոսն Իրեն բացահայտեց Հովհաննեսին, թե ինչպիսին է Ինքը, և տարօրինակ, որ Նա այդ կերպ դիմում է եկեղեցիներին: Սակայն մենք պետք է հիշենք, որ եկեղեցին, որ-քան էլ որ այն տկարացած և արատավոր լինի, Քրիստոսի առավելագույն ուշադրության առարկան է: Նա մշտապես նրան վերաբերվում է քնքուշ հոգատարությամբ և զորացնում է Իր Սուրբ Հոգով: Թույլ կտա՞նք արդյոք մենք՝ որպես եկեղեցու անդամներ, ազդել մեր մտքերի վրա և գործել մեր միջոցով Իր փառքի համար: Արդյո՞ք ուշադրություն կդարձնենք այն լուրին, որը Նա տալիս է եկեղեցուն: Եկեք վճռենք լինել այն մարդկանց շարքերում, ովքեր կդիմավորեն Նրան ուրախությամբ Իր գալուստի ժա-մանակ, և ոչ թե նրանց, ովքեր «Նրա վրա կոծ կանեն” (Հայտնություն 1.7): Եկեք ապահովենք մեր փրկությունը’ հնազանդվելով այն լուրերին, որոնք Նա տալիս է Իր եկեղեցուն:YRPArm 375.2

    Քրիստոսը եկեղեցուն մխիթարության խոսքեր է ասում. «Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին: Ահա Ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը: Ով որ հաղթում է, սյուն կանեմ նրան Իմ Աստծո տաճարում, և այլևս դուրս չի գնա, և նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը և Իմ Աստծո քաղաքի անունը, այն նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից Իմ Աստծուց, և Իմ նոր անունը» (Հայտնություն 3.10-12):YRPArm 375.3

    Եկեք ձգտենք մեր Տիրոջ արքայություն մուտք ունենալ: Եկեք ջանա-սիրաբար ուսումնասիրենք Ավետարանը, որ Քրիստոսն անձամբ եկավ Հովհաննեսին ներկայացնելու Պատմոս կղզում, այն Ավետարանը, որը նկարագրված է. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց Իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի» (Հայտնություն 1.1): Եկեք միշտ հիշենք, որ «երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները, որովհետև ժամանակը մոտեցել է” (համար 3): Ժամանակների նշանները, 1903թ. փետրվարի 4: YRPArm 375.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents