Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵԶՐԱՍ ԵՎ ՆԵԵՄԻԱ ՍեՊՏեՄԲեՐ 19

    Եվ կարդում էին Աստծո օրենքի գրքում հստակ, և բացատրություն տալով հասկացնում էին կարդացածը: Եվ Նեեմիան, որ է Աթարսաթան, և Եզրաս քահանան և դպիրը և Ղևտացիք, որ ժողովրդին հասկացնում էին, ասացին բոլոր ժողովրդին. Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծո համար, սուգ մի անեք և մի լաք, որովհետև բոլոր ժողովուրդը լաց էին լինում, երբ որ լսում էին օրենքի խոսքերը: Նեեմիա 8.8, 9:YRPArm 277.1

    Նեեմիան և Եզրասը մարդիկ էին, ում հնարավորություն էր տրված: Տերը նրանց համար հատուկ գործ էր նախատեսել: Նրանք պետք է կոչ անեին մարդկանց վերանայել իրենց ճանապարհները և տեսնել, թե որտեղ են սխալ թույլ տվել: Որովհետև Աստված առանց պատճառի թույլ չէր տա, որպեսզի Իր ժողովուրդը դառնա անզոր, մոլորված, տառապի ու գերի տարվի: Աստված հատկապես օրհնեց այս մարդկանց ճշմարտությանը հավատարիմ մնալու համար: Նեեմիան չէր ընտրվել որպես քահանա կամ մարգարե, սակայն Աստված օգտագործեց նրան հատուկ գործի համար: Նա ընտրվել էր որպես ժողովրդի առաջնորդ: Սակայն նրա հավատարմությունն առ Աստված կախված չէր իր դիրքից:YRPArm 277.2

    Տերը թույլ չի տա, որպեսզի Իր գործը խոչընդոտվի, եթե նույնիսկ մշակներն անարժան լինեն: Աստված ունի պահեստային մարդիկ, ովքեր համապատասխանում են պահանջներին, որպեսզի Իր գործը պաշտպանվի բոլոր ապականող ազդեցություններից: Աստված պատիվ և փառք կստանա: Երբ աստվածային Հոգին ներգործում է Աստծո կողմից ընտրված մարդու մտքի վրա, նա պատասխանում է’ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր»:YRPArm 277.3

    Աստված ցույց տվեց այն ժողովրդին, ում համար այդքան շատ բան էր արել, որ չի հանդուրժի նրանց մեղքերը: Նա գործեց ոչ թե նրանց միջոցով, ովքեր մերժում էին ծառայել իրենց նպատակների միաբանությամբ, ովքեր այլասերել էին իրենց ճանապարհները Նրա առաջ, այլ Նեեմիայի միջոցով, որովհետև նա գրանցված էր երկնային գրքում որպես մարդ, ում մասին Աստված ասել է. «Որովհետև Ես Ինձ փառավորողներին կփառավորեմ, և Ինձ արհամարհողները կանարգվեն” (Ա Թագավորաց 2.30): Նեեմիան ապացուցեց, որ այնպիսի մարդ է, ում Աստված կարող է օգտագործել վերացնելու կեղծ սկզբունքներն ու վերականգնելու երկնքից ծնունդ առած սկզբունքները, և Աստված փառավորեց նրան: Տերն Իր գործի մեջ կօգտագործի մարդկանց, ովքեր սկզբունքներին պողպատի պես հավատարիմ են, ովքեր չեն սասանվի նրանց մոլորություններից, ովքեր կորցրել են իրենց հոգևոր տեսողությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. մայիսի 2:YRPArm 277.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents