Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՈՉ ՄԻ ՊԱՐԳԵՎ ՄՅՈՒՍԻՑ ԱՌԱՎԵԼ ԿԱՄ ՆՎԱԶ ՉԷ ՀՈՒԼԻՍ 20

    Ինչպես մի մարդ, որ հեռու աշխարհք գնալիս իր տունը թողնի և իր ծառաներին իշխանություն տա, և ամեն մեկին’ իր գործը, և դռնապանին հրաման տա, որ արթուն կենա։ Մարկոս 13.34:YRPArm 214.1

    Հիսուսը ծառայում է երկնային սրբարանում, սակայն Նա նաև Իր աշ-խատողների հետ է, քանի որ հայտարարում է. «Ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը” (Մատթեոս 28.20): Նա Իր եկեղեցու հոգևոր առաջնորդն է և կամենում է տեսնել անդամներին Իր արքայությունը մոտեցնելու համար ներդաշնակորեն աշխատելու վճռականությամբ լի: Նա վեր է բարձրացրել աշխատողների շարք, ովքեր ստանում են իրենց իշխանությունը Նրանից՝ Մեծագույն Ուսուցչից: Նա Իր գործի համար ընտրել է տարբեր տաղանդների և ունակությունների տեր մարդկանց: Սրանցից ոմանք կարող են լինել մարդիկ, ում դուք չէիք ընտրի, սակայն դուք կանցնեք փորձառություն, որը ցույց կտա ձեզ, որ Աստված մեծարում է մարդկանց, ում դուք ձեզանից ցածր եք համարում:YRPArm 214.2

    Երբ դատավորները նստեն, և գրքերը բացվեն, շատերը կզարմանան բնավորությունը գնահատելու Աստծո մոտեցումից: Նրանք կհասկանան, որ Աստված չի տեսնում այնպես, ինչպես մարդիկ են տեսնում, որ Նա չի դատում այնպես, ինչպես մարդիկ են դատում: Նա կարդում է սրտերը: Նա գիտի ամեն մի արարքի դրդապատճառները և ճանաչում և ընդունում է հանուն Իր գործի արված յուրաքանչյուր հավատարիմ ջանք: Տերը տարբեր պարգևներ է օգտագործում Իր գործում: Թող ոչ մի աշխատող չմտածի, թե իր պարգևներն ավելի գերազանց են, քան մեկ ուրիշինը: Թող որ Աստված լինի դատավորը: Նա ստուգում և հավանություն տալիս Իր աշխատողներին, և Նա է արդար գնահատական տալիս նրանց հատկանիշներին: Նա եկեղեցուն տարբեր պարգևներ է տվել՝ իրականացնելու շատ ու շատ մտքեր ու գաղափարներ, բավարարելու շատ ու շատ մարդկանց կարիքները, ում հետ Իր աշխատողները հանդիպում են:YRPArm 214.3

    Տերն ամեն մարդու տվել է իր գործը, և յուրաքանչյուրը պետք է կատարի այն գործը, որն Աստված տվել է իրեն: Բոլորը չունեն միևնույն պարգևն ու միևնույն տրամադրվածությունը: Ամեն մարդ կարիք ունի ամեն օր զգալու Սուրբ Հոգու դարձի բերող ուժը՝ շատ պտուղ բերելու համար Տիրոջը: Ավետարանը քարոզողը չէ, որ արդյունավետություն է ապահովում, ինչը հաջողությամբ է պսակում իր ջանքերը: Ծառայողի հետևում կանգնած անտեսանելի Աշխատողն է, որ դարձ և համոզում է բերում հոգիներին: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1909թ. նոյեմբերի 1: YRPArm 214.4