Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԵԿԵՂԵՑԻ դեկտեմբեր 29

    Ահա Նա գալիս է ամպերով, և ամեն աչք կտեսնի Նրան, և նրանք, որ խոցեցին Նրան, և Նրա վրա կոծ կանեն երկրի ամեն ազգերը: Այո, Ամեն: Ես եմ Ալֆան և Օմեգան [սկիզբը և վերջը], ասում է Տերը, Նա որ է և որ էր և որ գալու է, Ամենակալը: Հայտնություն 1.7, 8:YRPArm 381.1

    Աստծո ճանապարհն է՝ դարձնել փոքր բաների օրը ճշմարտության և արդարության հաղթանակի սկիզբ: Այդ պատճառով ոչ ոք չպետք է ուրախանա բարգավաճ սկիզբով և տխրի թվացյալ տկարությամբ: Աստված Իր ժողովրդի համար հարստություն է, լիարժեքություն և զորություն: Նրա նպատակներն Իր ընտրյալ ժողովրդի համար, ինչպես հավերժական բլուրներ, ամուր են և աներեր:YRPArm 381.2

    Հիշեք, որ Աստծո եկեղեցին մարդկային զորությունը չի հիմնադրել, և ոչ էլ մարդկային զորությունը կարող է կործանել այն: Դարեդար Սուրբ Հոգին առատ հոսող կյանքի աղբյուր է: Հաղթանակ է պահված բոլոր նրանց համար, ովքեր ջանում են ապրել ու գործել օրենքի շրջանակներում, Աստծո օրենքի կատարյալ ներդաշնակության մեջ բոլոր ընդդիմությանը: Քանի որ նրանք առաջ են տանում Աստծո գործը թշնամիների աչքի առաջ, նրանց կտրվի սուրբ հրեշտակների պաշտպանությունը, և նրանք հաղթանակած դուրս կգան:YRPArm 381.3

    Քրիստոսը հանդիսավոր խոստում է տվել օգնելու բոլոր նրանց, ովքեր կմիանան Իր բանակին՝ համագործակցելու Իր հետ պայքարելու տեսանելի և անտեսանելի թշնամիների դեմ: Նա խոստացել է, որ նրանք Իր հետ հավերժական ժառանգության ժառանգակիցներ կլինեն, որ նրանք կիշխեն որպես թագավորներ և քահանաներ Աստծո առաջ: Նրանք, ովքեր այս կյանքում կիսել են Փրկչի նվաստացումները, կկիսեն նաև Նրա փառքը: Նրանք, ովքեր ընտրում են Աստծո ժողովրդի հետ տառապելը, քան հաճույք ստանալը մեղքից, ժամանակին տեղ կստանան Քրիստոսի հետ Նրա աթոռի վրա:YRPArm 381.4

    Ամուր պահեք կյանքի Խոսքը: Ընդդիմությունից ամենամոլեգինը կվերացնի ինքն իրեն իր սեփական մոլեգնությամբ: Աղմուկ-աղաղակը կվե-րանա: Առաջ տարեք Տիրոջ գործը խիզախությամբ և ուրախությամբ: Երկնային Հայրը, Ով նայում է Իր ընտրյալներին քնքուշ հոգատարությամբ, կօրհնի Իր անունով արված ջանքերը: Նրա գործը երբեք չի դադարի, մինչև չավարտվի հաղթական աղաղակներով. «Շնո՜րհք, շնո՜րհք Նրան”: Ժամանակների նշանները, 1900թ. նոյեմբերի 14: YRPArm 381.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents