Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՐՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ հոկտեմբեր 4

    Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները: Եվ տես, թե որ չար ճանապարհում լինեմ, և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը: Սաղմոս 139.23, 24:YRPArm 293.1

    Քրիստոսի համբարձումից հետո աշակերտները հավաքվեցին մի վայրում՝ խոնարհ աղոթքներ բարձրացնելու Աստծուն: Սիրտը քննելու և ինքնավերլուծության տասն օրերից հետո ճանապարհը պատրաստ էր Սուրբ Հոգու համար մտնելու մաքրված և նվիրաբերված հոգու տաճարներ: Յուրաքանչյուր սիրտ լցված էր Հոգով, քանի որ Աստված կամենում էր ցույց տալ Իր ժողովրդին, որ նրանց երկնքի լավագույն օրհնություններով հեղելն Իր բացառիկ իրավունքն էր:YRPArm 293.2

    Ո՞րն էր արդյունքը. մեկ օրում հազարավոր դարձի եկածներ: Հոգու սուրը փայլփլում էր աջ ու ձախ: Նորովի օժտված իշխանությամբ’ այն խոցեց նույնիսկ սիրտն ու հոգին, հոդերն ու ոսկրածուծը բաժանող ուժերը: Ժողովրդի՝ երկրպագության հետ խառնված կռապաշտությունը վերացավ: Աստծո արքայությանը նոր տարածք միացավ: Ամուլ և ամայի վայրերը Նրան փառաբանություն հնչեցրին: Վերստին ծնված հավա-տացյալներն Աստծո համար կենդանի ուժ էին: Նոր երգ էր հնչում նրանց բերանից՝ Բարձրյալի փառաբանությունը:YRPArm 293.3

    Ղեկավարվելով Հոգով՝ նրանք տեսնում էին Քրիստոսին իրենց եղ-բայրների մեջ: Գերակշռում էր միասնական շահը: Նմանվելու մեկ Օրինակ էր գրավում բոլորին՝ լինել ինչպես Քրիստոսը, անել Քրիստոսի գործերը: Ջանադիր նախանձախնդրությունն արտահայտվում էր հաճելի օգտակարությամբ, բարի բառերով և անձնուրաց գործերով: Բոլորը ձգտում էին տեսնելու, թե ո՞վ ավելի շատ գործ կանի Քրիստոսի արքա-յությունը մեծացնելու համար: «Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր» (Գործք առաքելոց 4.32):YRPArm 293.4

    Մեծագույն Ուսուցիչը ճշմարտության թթխմորը թողել էր տասներկու աշակերտների մեջ: Այս աշակերտները պետք է Աստծո ձեռքում գործիք լինեին՝ աշխարհին բացահայտելու ճշմարտությունը: Նրանց աստվածային զորություն էր տրվել, որովհետև հարություն առած Փրկիչը փչել էր նրանց վրա՝ ասելով. «Առեք Սուրբ Հոգին”: Լցված Հոգով’ նրանք գնացին ճշմարտությունը վկայելու: Այդպես էլ Աստված ցանկանում է, որ այսօր Իր ծառաները գնան այն լուրով, որը տվել է նրանց: Բայց մինչև նրանք չստանան Սուրբ Հոգին, չեն կարող զորությամբ տարածել այս լուրը, չեն կարող գիտակցել, թե ինչ կարող է անել Աստված իրենց միջոցով: Ռևյու ընդ Հերալդ, 1902թ. հունիսի 10:YRPArm 293.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents