Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ ՓեՏՐՎԱՐ 14

    Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է: Եփեսացիս 4.22:YRPArm 52.1

    Հովհաննեսն ասում է. «Լույսը’ Քրիստոսը, խավարում լույս է տալիս”, որն աշխարհում է, «և խավարը չիմացավ Նրան...Բայց որոնք որ Նրան ըն-դունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են: Որոնք ո'չ արյունից, ո'չ մարմնի կամքից և ո'չ մարդի կամքից, այլ Աստծուց ծնվեցին” (Հովհաննես1.5-13): Անհավատ աշխարհի չփրկվելու պատճառն այն է, որ նրանք չեն ընտրում լուսավորվե-լը: Արյունից ծնված հին բնությունը և մարմնական կամքը չեն կարող ժա-ռանգել Աստծո թագավորությունը: Հին ճանապարհները, ժառանգական միտումները, նախկին սովորությունները պետք է թողնվեն, քանի որ շնորհը ժառանգական չէ: Նոր ծնունդը ենթադրում է նոր դրդապատճառներ, նոր նախասիրություններ և նոր միտումներ:YRPArm 52.2

    Նրանք, ովքեր նոր կյանք են մտնում, Սուրբ Հոգով դառնում են աստվա-ծային բնության հաղորդակից, և բոլոր իրենց սովորություններում և գործերում նրանք կվկայեն Քրիստոսի հետ հարաբերության մասին: Երբ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե քրիստոնյա են, պահպանում են իրենց բնավորության բնական արատներն ու հակումները, ինչո՞վ է նրանց դիրքորոշումը տարբերվում աշխարհայինից: Նրանք չեն գնահատում սրբացնող և մաքրագործող ճշմարտությունը: Նրանց հարկավոր է վերստին ծնվել:YRPArm 52.3

    Թող ոչ ոք չմտածի, թե իր ճանապարհները փոփոխության կարիք չու-նեն: Նրանք, ովքեր այդպես են մտածում, պիտանի չեն Աստծո գործով զբաղվելու համար, քանի որ նրանք չեն զգա մշտապես ավելի բարձր չա-փանիշների ձգտելու, շարունակական բարելավում կատարելու անհրա-ժեշտությունը: Ոչ ոք չի կարող ապահով լինել, մինչև չդադարի վստահել իր ես-ին և մշտապես հայացքը չուղղի Աստծո գործին, մինչև չուսումնասիրի այն և պատրաստակամ սրտով չընդունի իր սեփական սխալները, չսովորի Քրիստոսի կամքը և չաղոթի, որ այն կատարվի իրենում, իրենով և իր միջոցով: Նման մարդիկ ցույց են տալիս, որ իրենց վստահությունը ոչ թե իրենց վրա է, այլ Քրիստոսի: Նրանք պահում են ճշմարտությունն ինչպես սուրբ գանձ, որն ունակ է սրբացնելու և մաքրագործելու, և մշտապես փոր-ձում են իրենց բառերն ու ճանապարհները բերել դրա սկզբունքների հետ ներդաշնակության մեջ: Նրանք երկյուղում և դողում են, որ հանկարծ ես-ի անուշահոտ մի տեսանկյուն չվերածվի կուռքի, և այդպիսով իրենց արատ-ները չվերարտադրվեն իրենց վստահող մարդկանց մեջ: Նրանք փորձում են մշտապես ճնշել ես-ը, մի կողմ դնել այն ամենը, ինչից դրա հոտն է գալիս և այդ դատարկ տեղը լցնել Քրիստոսի խոնարհությամբ և հեզությամբ: Նրանց հայացքներն ուղղված են դեպի Հիսուսը, նրանք աճում են Նրանում’ հավաքելով Նրանից լույս և շնորհ’ տարածելու այն ուրիշների վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ.ապրիլի 12:YRPArm 52.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents