Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՐԳԵԼՈՒ ՊԱՐԳԵՎԸ ՀՈՒԼԻՍ 8

    Ուրեմն ի՞նչ է, աղոթք անեմ հոգով, աղոթք անեմ մտքով էլ, սաղմոս ասեմ հոգով, սաղմոս ասեմ մտքով էլ: Ա Կորնթացիս 14.15:YRPArm 202.1

    Աստված կոչ է անում Իր ժողովրդին զբաղվել ավետարանչական աշ-խատանքի տարբեր մեթոդներով՝ բոլոր ջրերի կողքին սերմելու համար: Մենք իրականացնում ենք չնչին մասն այն աշխատանքի, որը Նա ցան-կանում է, որ մենք անենք մեր հարևանների և բարեկամների շրջանում: Աղքատների, հիվանդների և որբերի նկատմամբ ցուցաբերած բարությամբ մենք կարող ենք ազդեցություն ձեռք բերել նրանց վրա, որպեսզի աստվածային ճշմարտությունը մուտք ունենա նրանց սրտեր: Ծառա-յության համար ներկայացվող նման հնարավորություններից և ոչ մեկը չպետք է բաց թողնվի: Դա ամենաբարձր ավետարանչական աշխատանքն է, որ մենք կարող ենք անել: Տնից տուն սիրով և կարեկցանքով ճշմարտության ներկայացումը համահունչ է Քրիստոսի’ Իր աշակերտ-ներին ուղղած ցուցումների հետ, երբ Նա նրանց ուղարկեց առաջին ավետարանչական ճամփորդությանը:YRPArm 202.2

    Կա նաև երգի պարգև ունեցողների կարիք: Երգը հոգևոր ճշմար-տությունը սրտի վրա տպավորելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Շատ հաճախ է սուրբ երգի բառերով զղջման և հավատի ցայտաղբյուրը բացվել: Եկեղեցու անդամները’ ծեր թե երիտասարդ, պետք է կրթվեն՝ առաջ գնալու և այս վերջին լուրն աշխարհին հռչակելու համար: Եթե նրանք գնան խոնարհությամբ, Աստծո հրեշտակները կգնան նրանց հետ’ սովորեցնելով, թե ինչպես աղոթք բարձրացնեն, ինչպես երգեն և ինչպես հռչակեն այս ժամանակի համար Ավետարանի ճշմարտությունը:YRPArm 202.3

    Երիտասարդ կանա'յք և տղամարդի'կ, վերցրեք այն գործը, որին Աստված ձեզ կոչ է անում: Քրիստոսը կսովորեցնի ձեզ օգտագործել ձեր ունակությունները բարի նպատակների համար: Երբ ստանաք Սուրբ Հոգու արթնացնող շունչը և փորձեք սովորեցնել ուրիշներին, ձեր միտքը կթարմանա, և դուք ունակ կլինեք ներկայացնել խոսքեր, որոնք նոր են և անօրինակ գեղեցիկ ձեր ունկնդիրների համար: Աղոթեք, երգեք և խոսեք Խոսքը:YRPArm 202.4

    Աստված ցանկանում է, որ Իր ժողովուրդն ստանա փոխանցելու համար: Որպես անաչառ, անեսասեր վկաներ՝ նրանք պետք է ուրիշներին տան այն, ինչ Աստված տվել է իրենց: Եվ քանի որ մտնում եք գործի մեջ և ձեր ունեցած ցանկացած զորությամբ փորձում եք սրտեր շահել, համոզվեք, որ աշխատում եք այն ճանապարհով, որը կվերացնի նախապաշարմունքները և նորերը չի ստեղծի: Քրիստոսի կյանքը դարձրեք ձեր մշտական ուսումնասիրության առարկան և աշխատեք՝ հետևելով Նրա օրինակին: Ռևյու ընդ Հերալդ, 1912թ. հունիսի 6: YRPArm 202.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents