Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՈՒՆԵՆԱԼՈՎ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՏՔԸ ՓեՏՐՎԱՐ 19

    Որովհետև ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնի նրան. բայց մենք Քրիստոսի միտքն ունենք: Ա Կորնթացիս 2.16:YRPArm 57.1

    Քանի որ մարդը դարձի է գալիս ճշմարտությամբ, բնավորության վե-րափոխման գործընթացը շարունակվում է: Նա ավելի լավ է ընկալում՝ ինչ ասել է դառնալ Աստծուն հնազանդ մարդ: Աստծո միտքն ու կամքը դառնում են նրա կամքը, և մշտապես Աստծուն դիմելով խորհրդի համար՝ նա դառնում է մեծ ըմբռնման տեր մարդ: Տեղի է ունենում մտքի ընդհանուր զարգացում, որն անվերապահորեն դրված է Սուրբ Հոգու առաջնորդության տակ:YRPArm 57.2

    Սա միակողմանի կրթություն չէ, որը զարգացնում է միակողմանի բնավորություն, այլ բացահայտվում է ներադաշնակորեն զարգացած բնավորություն: Թուլությունները, որոնք տեսանելի էին թույլ և երերուն բնավորության մեջ, հաղթահարված են, և շարունակական նվիրվա-ծությունն ու երկյուղածությունը մարդուն այնքան են մոտեցնում Հիսուս Քրիստոսին, որ նա ունենում է Քրիստոսի միտքը: Նա մեկ է լինում Քրիստոսի հետ՝ ունենալով սկզբունքի ուժն ու ամրությունը և ըմբռնման պարզությունը. դա այն իմաստությունն է, որը գալիս է Աստծուց, Ով ողջ լույսի և գիտակցության աղբյուրն է:YRPArm 57.3

    Աստծո շնորհն ընկել է խոնարհ, հնազանդ, բարեխիղճ մարդկանց վրա որպես արդարության Արև՝ զարգացնելով մտավոր ունակությունները և ամենազարմանահրաշ կերպով շարունակական հնազանդությամբ ուժեղացնելով նրանց, ովքեր ցանկանում են իրենց կարողություններն օգտագործել Տիրոջ գործում, գործերով աճել Հիսուս Քրիստոսի գիտության մեջ և լինել հնարավորինս շատ պտուղների կրողներ՝ փառավորելու Աստծուն բարի գործերով: Նաև որպեսզի ուսյալ և մեծ ձեռքբերումների տեր մարդիկ քաղեն ամենաթանկագին դասերը պատվիրաններից և անկիրթների օրինակներից, ինչպես աշխարհը նրանց կկոչեր: Սակայն եթե նրանք ավելի խորը տեսողություն ունենային, կտեսնեին, որ գիտություն են ձեռք բերել բարձրագույն դպրոցում՝ Հիսուս Քրիստոսի դպրոցում: ...Աստծո Խոսքի սկիզբը ներկայացնում է հիանալի բացում մարդու ունակություններն ամրապնդելու վերաբերյալ, քանի որ Աստծո Խոսքի մուտքը աստվածային ճշմարտության կիրառումն է սրտի վրա, որը մաք-րագործում և նրբացնում է հոգին Սուրբ Հոգու գործունեության շնորհիվ: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. հուլիսի 19: YRPArm 57.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents