Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍԵՊՏԵՄԲԵՐ—ՀՈԳՈՒ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՆՈՎՔ

    ԵՆՈՎՔ ՍեՊՏեՄԲեՐ 1

    Հավատքով Ենովքը փոխվեց, որ մահ չտեսնի, և չէր գտնվում, որովհետև Աստված փոխեց նրան, որ իր փոխվելուց առաջ վկայվեց, որ հաճելի էր Աստծուն: Եբրայեցիս 11.5:YRPArm 259.1

    Ենովքն իր ապրած դարում ճշմարտության հասարակական ուսուցիչ էր: Նա սովորեցնում էր ճշմարտությունը, նա ապրում էր ճշմարտությունը, և Աստծո հետ քայլող ուսուցչի բնավորությունը ամեն կերպ ներդաշնակ էր իր առաքելության մեծության և սրբության հետ: Ենովքը մարգարե էր, ով խոսում էր Սուրբ Հոգուց ներշնչված: Նա լույս էր բարոյական խավարի մեջ, օրինակելի մարդ, ով քայլում էր Աստծո հետ՝ հնազանդ Աստծո օրենքին, այն օրենքին, որին սատանան հրաժարվեց հնազանդվել, որն Ադամը խախտեց, որին Աբելը հնազանդվեց և այդ հնազանդության պատճառով սպանվեց:YRPArm 259.2

    Եվ այժմ Աստված ցուցադրեց ողջ տիեզերքին սատանայի մեղադրանքի կեղծությունը, թե մարդը չի կարող պահել Աստծո օրենքը: Նա ցուցադրեց, որ թեև մարդը մեղանչեց, նա ի զորու էր իրեն ուղղորդել առ Աստված այնպես, որ ունենար Աստծո միտքն ու Հոգին և լիներ Քրիստոսի ներկայացուցիչը: Այս սուրբ մարդն ընտրվել էր Աստծո կողմից՝ դա-տապարտելու աշխարհի չարությունը և վկայելու աշխարհին, որ մարդն ի վիճակի է պահել Աստծո ողջ օրենքը:YRPArm 259.3

    Ենովքը ոչ միայն խորհում էր, աղոթում, ոչ միայն հագել էր զգոնության սպառազինությունը, այլ նաև նա իր խնդրանքներն էր ներկայացնում Աստծուն իր եղբայրների համար: Նա չէր դիմակավորում ճշմարտությունն անհավատների հաճությանն արժանանալու համար’ անտեսելով նրանց հոգիները: Աստծո հետ ունեցած այս սերտ կապը նրան քաջություն տվեց անելու Աստծո գործը: Ենովքը քայլեց Աստծո հետ և «վկայվեց, որ հաճելի էր Աստծուն” (Եբրայեցիս 11.5):YRPArm 259.4

    Սա յուրաքանչյուր հավատացյալի առավելությունն է այսօր: Մարդն է բնակվում Աստծո հետ, և Աստված զբաղեցնում է Իր բնակավայրը մարդու հետ: «Ես՝ նրանցում, և Դու՝ Ինձանում», - ասում է Հիսուսը (Հովհաննես 17.23): Աստծո հետ քայլելը և ունենալը այն վկայությունը, որ իրենց ճանապարհները հաճո են Աստծուն, փորձառություն է, որը չպետք է սահմանափակվի Ենովքով, Եղիայով, նահապետներով, մարգարեներով, առաքյալներով և նահատակներով: Հիսուսին հոգում պահելը, Նրան իրենց կյանք տանելը Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի ոչ միայն առավելությունը, այլ նաև պարտականությունն է, և նրանք իսկապես կլինեն առատ պտուղ բերող ծառեր: Հայացք դեպի վեր, 228:YRPArm 259.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents