Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՁԵԹԻ ԱՆԴԱԴԱՐ ՀՈՍՔ ՀՈՒՆՎԱՐ 9

    Եվ երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. Ի ՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրենցից։ Եվ նա ինձ ասաց, թե’ Մի՞թե չգիտես, թե սրանք ինչ են. Եվ ես ասացի. Ոչ, տեր իմ։ Եվ նա ասաց. Սրանք են երկու օծյալները, ովքեր կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին։ Զաքարիա 4.12-14:YRPArm 15.1

    Սուրբ Հոգու շարունակական հաղորդակցությունը եկեղեցու հետ Զաքարիա մարգարեի կողմից ներկայացվում է մեկ այլ պատկերով, որը մեզ համար քաջալերման հիանալի դաս է պարունակում: Մարգարեն ասում է. «Եվ հետ դառավ ինձ հետ խոսող հրեշտակը և ինձ զարթնեցրեց, ինչպես որ մի մարդ կզարթեցնեն իր քնից: Եվ ինձ ասաց. Ի՞նչ ես տեսնում դու. Եվ ես ասացի. Տեսնում եմ, որ ահա մի բոլորովին ոսկի աշտանակ և մի բաժակ նրա գագաթին և յոթ ճրագ նրա վրա և յոթ խողովակներ այն յոթ ճրագների համար, որ նրա գագաթին են: Եվ երկու ձիթենի նրա կշտին’ մեկը բաժակի աջ կողմից և մեկը նրա ձախ կողմից:YRPArm 15.2

    Եվ ես պատասխանեցի և ասացի ինձ հետ խոսող հրեշտակին, թե’ Սրանք ի՞նչ են, տեր իմ: ... Եվ նա պատասխանեց և ասաց ինձ, թե’ Սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել’ ասելով. Ոչ թե զորությունով և ոչ թե ուժով, այլ Իմ հոգով, ասում է Զորաց Տերը: ... Եվ երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. Ի՞նչ են այս երկու ձիթենիի հասկերը, որոնք երկու ոսկի խողովակների միջով ոսկի յուղը թափում են իրենցից:...Եվ նա ասաց. Սրանք են երկու օծյալները, ովքեր կանգնում են բոլոր երկրի Տիրոջ առաջին» (Զաքարիա 4.1-14):YRPArm 15.3

    Երկու ձիթենու հասկերից ոսկե խողովակների միջոցով ոսկե յուղ է թափվում աշտանակի բաժակի մեջ և այդպիսով’ ոսկյա լամպերի մեջ, որոնք լուսավորում են սրբարանը: Աստծո ներկայության մեջ կանգնած սրբերի միջոցով Նրա Հոգին հաղորդակցվում է մարդկային միջոցների հետ, որոնք նվիրված են Նրա ծառայությանը: Երկու օծյալների առաքե-լությունն Աստծո ժողովրդին լույս և ուժ տալն է: Մեզ համար օրհնություն-ներ ստանալու համար է, որ նրանք կանգնած են Աստծո ներկայության մեջ: Ձիթենու հասկերի’ ոսկե խողովակների միջոցով իրենց յուղը թափելու միջոցով երկնային լրաբերները փորձում են մեզ փոխանցել այն ամենը, ինչ ստացել են Աստծուց: Երկնային ողջ գանձերը սպասում են մեր խնդրանքին և ընդունելությանը, և երբ ստանում ենք օրհնությունը, մենք ևս մեր հերթին պետք է բաժանենք այն: Այսպես է, որ սուրբ լամպերը սնուցվում են, և եկեղեցին դառնում է լույսի կրող աշխարհում: Ռևյու ընդ Հերալդ, 1897 թ. մարտի 2: YRPArm 15.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents