Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊ հոկտեմբեր 24

    Մի առակ էլ ասաց նրանց նրա վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ: Ղուկաս 18.1:YRPArm 313.1

    Մեր փորձառությունը ոչ մի պահի չի կարող իրագործվել առանց այն օգնության, որը մեզ թույլ է տալիս կատարել առաջին քայլը: Առաջին անձրևի ժամանակ ստացած օրհնություններն անհրաժեշտ են մեզ մինչև վերջ, թեև միայն դա չի բավականացնի: Մինչ մենք փայփայում ենք առաջին անձրևի օրհնությունները, մյուս կողմից չպետք է տեսադաշտից կորցնենք այն փաստը, որ առանց հասկը լցնելու և հացահատիկը հասունացնող վերջին անձրևի բերքը պատրաստ չի լինի բերաքահավաքին, և ցանողի աշխատանքն իզուր կանցնի: Աստվածային շնորհն անհրաժեշտ է և’ սկզբում, և’ առաջընթացի ամեն քայլին, և’ վերջում. միմիայն աստվածային շնորհը կարող է ավարտել գործը:YRPArm 313.2

    Մենք անհոգ դիրքորոշմամբ ապրելու իրավունք չունենք: Մենք երբեք չպետք է մոռանանք Քրիստոսի նախազգուշացումները. «Արթուն եղեք աղոթքներում” (Ա Պետրոս 4.), «արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթք արեք» (Ղուկաս 21.36): Մեր առաջընթացի համար կենսական նշանակություն ունի ամեն վայրկյան աստվածային ներգործության հետ կապ ունենալը: Հնարավոր է, մենք ստացել ենք Աստծո Հոգին որևէ չափաբաժնով, սակայն հավատով և աղոթքով շարունակաբար պետք է փնտրենք ավելի շատ Հոգի: Երբեք չենք հասնի բավարար մակարդակի, որպեսզի դադարեցնենք մեր ջանքերը: Եթե մենք առաջ չգնանք, եթե չընդունենք այնպիսի դիրքորոշում, որ մեզ հարկավոր է ստանալ և’ առաջին, և’ վերջին անձրևը, կկորցնենք մեր հոգիները, և պատասխա-նատվությունը կմնա միմիայն մեզ վրա:YRPArm 313.3

    «Խնդրեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին” (Զաքարիա 10.1): Մի բավարարվեք, որ եղանակի բնականոն ընթացքով անձրև կգա: Խնդրեք այն: Սերմի աճն ու կատարելագործումը կախված չէ մշակից: Միայն Աստված կարող է հասունացնել բերքը: Սակայն պահանջվում է մարդու համագործակցությունը: Աստծո գործը պահանջում է մեր մտքի գործը, մեր հավատի փորձը: Մենք պետք է որոնենք Նրա բարեհաճությունն ամբողջ սրտով, եթե ցանկանում ենք, որ մեզ վրա թափվեն շնորհի հեղումները:YRPArm 313.4

    Մենք պետք է բարելավենք մեզ օրհնության ճանապարհին դնելու յուրաքանչյուր հնարավորություն: Քրիստոսն ասել է. «Ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18.20): Հավաքները եկեղեցում, ինչպես նաև ճամբարներում, տնային եկեղեցու հանդիպումները, և այն բոլոր դեպքերը, երբ պահանջվում է հոգիների համար անձնական աշխատանք, Աստծո նշա-նակած հնարավորություններն են առաջին և վերջին անձրևը հեղելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2:YRPArm 313.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents