Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՄԵԶ ՀԵՏ ՀՈՒՆՎԱՐ 23

    Բայց երբ որ Մխիթարիչը կգա, որ Ես Հորից կուղարկեմ ձեզ, ճշմարտության Հոգին, որ Հորից է դուրս գալիս, Նա կվկայի Ինձ համար։ Հովհաննես 15.26:YRPArm 29.1

    Տերը բարեհաճել է տալ մեզ Իր Սուրբ Հոգին առատապես: Ճամբարային հանդիպումների ժամանակ, տարբեր հաստատություններում, մեծագույն օրհնություն է թափվել ձեզ վրա: Ձեզ այցելել են լույսի, ճշմարտության և զորության երկնային լրաբերները, և ձեզ տարօրինակ չպետք է թվա, որ այդքանից հետո Աստված օրհնում է ձեզ: Ինչպե՞ս է Քրիստոսն Իր ընտրյալներին հնազանդեցնում Իրեն: Դա տեղի է ունենում Իր Սուրբ Հոգու զորության միջոցով, քանի որ Սուրբ Հոգին Աստվածաշնչի միջոցով խոսում է մտքի հետ և բացահայտում ճշմարտությունը մարդկանց սրտերին:YRPArm 29.2

    Իր խաչելությունից առաջ Քրիստոսը խոստացավ, որ Մխիթարիչ կու-ղարկվի Իր աշակերտներին: Նա ասաց. «Լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ: Եվ Նա’ երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար” (Հովհաննես 16.7, 8): «Բայց երբ որ Նա’ ճշմարտության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև Իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի’ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ: Նա Ինձ կփառավորի, որովհետև Իմիցը կառնի և կպատմի ձեզ” (համարներ 13, 14):YRPArm 29.3

    Քրիստոսի այս խոստումը բավականին լուրջ չի ընկալվել, և Աստծո Հոգու պակասի պատճառով օրենքի հոգևորությունն ու դրա հավիտե-նական պարտականությունները չեն հասկացվել: Նրանք, ովքեր հայ-տարարել են, որ սիրում են Քրիստոսին, չեն ընկալել այն փոխհարաբե-րությունը, որ գոյություն ունի իրենց և Աստծո միջև, և այն մինչև հիմա աղոտ է ուրվագծված նրանց ընկալման մեջ: Նրանք շատ աղոտ են ըն-կալում Իր Միածին Որդուն աշխարհի փրկության համար տալու Աստծո հրաշալի շնորհը: Նրանք չեն հասկանում, թե ինչքան հեռու կարող են գնալ սուրբ օրենքի պահանջները, ինչքան սերտորեն պետք է սուրբ օրենքի պատվիրանները կիրառվեն գործնական կյանքում: Չեն հասկանում, թե ինչ մեծագույն առավելություն և անհրաժեշտություն է աղոթքը, ապաշխարությունը և Քրիստոսի խոսքը կատարելը:YRPArm 29.4

    Սուրբ Հոգու աշխատանքն է մտքին բացահայտել նվիրաբերման բնույթը, որն Աստված կընդունի: Սուրբ Հոգու աշխատանքի միջոցով հոգին լուսավորվում է, և բնավորությունը նորոգվում, սրբագործվում և աճում է: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. հունվար 30:YRPArm 29.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents