Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 25

    Հնազանդ որդիների պես, չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին։ Այլ ձեզ կանչող Սրբի պես, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում: Ա Պետրոս 1.14, 15:YRPArm 93.1

    Ի՞նչ է պահանջում Աստված: Կատարելություն և դրանից պակաս ոչինչ: Բայց կատարյալ լինելու համար չպետք է վստահենք մեր ես-ին: Մենք ամեն օր պետք է գիտակցենք և հասկանանք, որ ես-ին չպետք է վստահել: Պետք է ամուր հավատով կառչենք Աստծո խոստումներին: Պետք է խնդրենք Սուրբ Հոգին մեր անօգնականության լիակատար գիտակցմամբ: Հետո, երբ Սուրբ Հոգին աշխատի, չպետք է փառքը ես-ին տանք: Սուրբ Հոգին նրբանկատորեն սիրտն Իր պահպանության ներքո կվերցնի’ դրան բերելով արդարության Արևի բոլոր պայծառ շողերը: Մենք պետք է հավատի միջոցով պահվենք Աստծո զորությամբ:YRPArm 93.2

    Երբ մենք ամեն օր Աստծո Հոգու ղեկավարման ներքո ենք, պատշաճում է, որ լինենք պատվիրան պահող ժողովուրդ: Մենք աշխարհին պետք է ցույց տանք, որ Աստծո պատվիրաններին հնազանդությունը բերում է իր պարգևատրումը նույնիսկ այս կյանքում, և հավերժական օրհնվածություն’ ապագա կյանքում: Չնայած հավատքի մեր դավանանքին’ Տերը, Ով դատում է մեր գործերը, մեր մեջ տեսնում է Քրիստոսի անկատար պատկեր: Նա հայտարարել է, որ իրերի նման վիճակը չի կարող փառավորել Իրեն:YRPArm 93.3

    Հոգին պահպանման համար Աստծուն հանձնելը շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ մենք պետք է ապրենք և քայլենք հավատով’ չվստահելով և չփառավորելով ես-ը, այլ նայելով Հիսուսին’ մեր Փաստաբանին’ որպես մեր հավատի Հեղինակ և Ավարտող: Սուրբ Հոգին կանի Իր աշխատանքը զղջացող սրտի հետ, սակայն Նա երբեք չի կարող աշխատել սեփական անձը կարևորող, իրեն արդարացնող հոգու հետ: Նման մեկն իր սեփական իմաստությամբ իրեն ուղիղ ու շիտակ կզգա: Նա միջամտում է իր հոգու և Սուրբ Հոգու միջև: Սուրբ Հոգին կաշխատի, եթե ես-ը չմիջամտի:YRPArm 93.4

    Որտե՞ղ է մեր կախվածությունը: Որտե՞ղ է մեր օգնությունը: Աստծո Խոսքն ասում է մեզ. «Բայց Մխիթարիչը’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի” (Հովհաննես 14.26): Սուրբ Հոգին պատրաստ է հա-մագործակցել բոլոր նրանց հետո, ովքեր ընդունում են Նրան և սովորում են Նրանից: Բոլոր այն մարդիկ, ովքեր կառչում են ճշմարտությանը և սրբագործվում են ճշմարտությամբ, այնքան են միավորված Քրիստոսի հետ, որ Նրան ներկայացնում են խոսքով և գործով: Ձեռագրեր 12:52, 53: YRPArm 93.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents