Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԶԳԱԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՀՈՒԼԻՍ 31

    Եվ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսում Զորացնողից, որ ինձ հավատարիմ համարեց և սպասավորության մեջ դրեց, որ առաջուց հայհոյիչ և հալածող և թշնամանող էի, բայց ողորմություն գտա, որովհետև չգիտենալով էի գործում անհավատությունով: Բայց էլ ավելի շատ եղավ մեր Տիրոջ շնորհքը հավատով և սիրով, որ Քրիստոս Հիսուսումն է: Ա Տիմոթեոս 1.12-14:YRPArm 225.1

    Քրիստոսի համար հոգիներ շահելու գործում հաջողակ լինելու համար մարդիկ պետք է իրենց վրա կրեն Սուրբ Հոգու ազդեցությունը: Սակայն որքա՜ն քիչ բան է հայտնի Աստծո Հոգու գործունեության մասին: Որքա՜ն քիչ բան է ասվել Սուրբ Հոգով օժտված լինելու կարևորության մասին, և դեռևս Սուրբ Հոգու ներգործության միջոցով է, որ մարդիկ պետք է բերվեն Քրիստոսին, և միայն Նրա զորության միջոցով կարող է հոգին մաքրագործվել: Փրկիչն ասաց. «Եվ Նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի համար և արդարության համար և դատաստանի համար” (Հովհաննես 16.8):YRPArm 225.2

    Քրիստոսը Սուրբ Հոգու պարգևը խոստացավ եկեղեցուն, սակայն որքա՜ն քիչ է այդ պարգևը գնահատված: Որքա՜ն հազվադեպ է Հոգու զորությունն զգացվում եկեղեցում, որքա՜ն քիչ է Նրա զորության մասին խոսվում մարդկանց առաջ: Փրկիչն ասել է. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք» (Գործք առաքելոց 1.8): Ընդունելով այս պարգևը’ մնացած բոլոր պարգևները կլինեն մերը, քանի որ պետք է ունենանք այս պարգևը Քրիստոսի շնորհի հարստությունների առատության համեմատ, և Նա պատրաստ է տալ յուրաքանչյուր հոգու իր ընկալունակության համապատասխան: Այդ դեպքում եկեք չբավարարվենք այս օրհնության ընդամենը մի փոքրիկ մասով, միայն այն չափաբաժնով, որը հետ կպահի մեզ մահվան նինջից, այլ եկեք ջանասիրաբար փնտրենք Աստծո շնորհի առատությունը:YRPArm 225.3

    Աստված տա, որպեսզի Նրա դարձի բերող զորությունն զգացվի մարդ-կանց այս լայն շրջանում: Ո՜հ, թող որ Աստծո զորությունն իջնի մարդկանց վրա: Այն, ինչը մեզ հարկավոր է, ամենօրյա երկրպագությունն է: Մենք պետք է ամեն օր ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, եռանդուն կերպով աղոթենք, որպեսզի Աստծո Սուրբ Հոգու զորությունը մեզանից յուրա-քանչյուրին համապատասխանեցնի Նրա այգում մեր աշխատանքին: Ոչ ոք պատրաստ չէ կրթելու և ուժեղացնելու եկեղեցին, մինչև չստանա Սուրբ Հոգու պարգևը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 29: YRPArm 225.4