Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՂԹԱՆԱԿ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՈՒՄ դեկտեմբեր 17

    Եվ Քո խոսքը նրանց տվի, և աշխարհը նրանց ատեց, որովհետև աշխարհից չեն, ինչպես Ես էլ աշխարհից չեմ: Ես չեմ աղաչում, որ աշխարհից վեր առնես նրանց, այլ որ նրանց պահես չարից: Հովհաննես 17.14, 15:YRPArm 369.1

    Քրիստոնյան աշխարհում պարտականություններ ունի, և Աստված ակնկալում է նրանից հավատարիմ կատարում: Նա չպետք է սահմա-նափակի իրեն վանքի պատերի ներսում, ոչ էլ խուսափի աշխարհիկ մարդկանց հետ շփումից: Ճիշտ է, որ նրա սկզբունքները կստուգվեն ամենախիստ ստուգարքով, և նրան ցավ կպատճառի այն ամենը, ինչը նրա աչքերը կտեսնեն, և ականջները կլսեն: Սակայն ճանաչելով այս տեսարաններն ու ձայները’ նա չպետք է սկսի սիրել դրանք: Շփվելով աշխարհի հետ’ մենք հակված ենք ձեռք բերել աշխարհի հոգին և յուրացնել նրանց սովորությունները, ճաշակներն ու նախասիրությունները: Սակայն մեզ հրահանգվում է. «Նրանց միջից դուրս գնացեք և բաժանվեք, ասում է Տերը, և պիղծ բաների մի դիպչեք: Եվ Ես կընդունեմ ձեզ, և Ես ձեզ Հայր կլինեմ, և դուք Ինձ որդիներ և աղջիկներ կլինեք» (Բ Կորնթացիս 6.17, 18):YRPArm 369.2

    Երբեք թույլ մի տվեք աշխարհին ասել, թե աշխարհայինների ու Քրիս-տոսի հետևորդների ճաշակներն ու ձգտումները նույնն են, քանի որ Աստված գիծ է տարել Իր ժողովրդի և աշխարհի միջև: Սահմանազատման այս գիծը լայն է, խորն ու հստակ, այն խառնված չէ աշխարհի հետ այնպես, որ հնարավոր չլինի տարբերակել: «Տերը ճանաչում է նրանց, որ Իրն են» (Բ Տիմոթեոս 2.19): «Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց” (Մատթեոս 7.20):YRPArm 369.3

    Միայն աղոթքի մեջ արթուն լինելով և կենդանի հավատի փորձա-ռությամբ քրիստոնյան կարող է պահպանել իր անսասանությունն այն գայթակղությունների մեջ, որոնք սատանան բերում է նրա վրա: Բայց «ամեն, ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին, և սա է հաղթու-թյունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4): Ձեր սրտի հետ մշտապես խոսեք հավատի լեզվով. «Հիսուսն ասել է, որ ինձ կընդունի, և ես հավատում եմ Նրա խոսքին: Ես կգովեմ Նրան, կփառաբանեմ Նրա անունը»: Սատանան կլինի ձեր կողքին, կխոչընդոտի, որ ոչ մի ուրախություն չզգաք: Պատասխանեք նրան. «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը»: «Ես ունեմ ամեն ինչ ուրախ լինելու համար, քանի որ Աստծո զավակ եմ: Ես վստահում եմ Հիսուսին: Աստծո օրենքն իմ սրտում է, և իմ քայլերից ոչ մեկում ես չեմ սայթաքի”: Ժամանակների նշանները, 1884թ. մայիսի 15: YRPArm 369.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents